Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/477

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ա

«Գաղտնիք»—ի մեջ ինչ որ ավելի հետաքրքիր է, ինչ որ իսկապեա կարող է պատմական արժեք ունենալ,— դա է մելիքների տոհմային ազգաբանությունը։ Ղարաբաղի մելիքությունները ներկայացնող հինգ իշխանական տների ազգաբանությունը, հանդերձ իրանց մանրամասն ճյուղագրության, զետեղված են «Գաղտնիք»—ի մեջ (եր.180—208)։

Կարդալով այդ ճյուղագրությունները, մարդ զարմանում է, թե «Գաղտնիք»—ի հեղինակը որտեղից և ի՞նչ աղբյուրներից առել է անունների այն երկար շարքը, որոնց սկիզբ կապվում է Աղվանից ամենահին թագավորների հետ, իսկ վերջը հասնում է մինչև մեր ժամանակները:

«Գաղտնիք»—ին նայելով, Ղարաբաղի բոլոր մելիքական տները թագավորական ծագումից են, և բոլորն էլ միևնույն տոհմից։

Այդ ճյուղագրություններին նախանձախնդիր և ջերմ փափագով որոնող է եղել Ղարաբաղի միտրոպոլիտ Բաղդասար եպիսկոպոս Հասան—Ջալալյանը 1828 թվին, սեպտեմբերի 20—ին նորին սրբազանությունը մի նամակով դիմում է «Գաղտնիք»—ի հեղինակ Աբրահամ Բեկնազարյանին և, ի միջի այլոց հայտնում է.

«…Ես մտադիր եմ տպագրել տալ Ղարաբաղի և Աղուանից բո պատմությունները և հրապարակավ տալ աշխարհին Ղարաբաղի հարազատ մելիքների ծագումը, որի առաջին օղակն սկիզբն առած է: Առանից (Աղուանից առաջին իշխանից) և վերջին օղակն հասած է մեր օրերն։ Բայց որովհետև դու երկար ժամանակ արտագրած ես այդ բոլոր պատմությունները Գանձասարի Ներսես կաթողիկոսի մոտ, որովհետև քո գիտությամբ թաքցրած են այդ անգին գանձերը (ընթերցողներին հայտնի երեք տեղերում և որովհետև այժմ իմ ձեռքում չունի այդ ձեոագիրները՝ վասն որո դիմում եմ քեզ։ Լուսահոգի Սարգիս կաթողիկոսն[1] վախճանվելու ժամանակ ինձ պատվիրեց փութով տպագրել տալ այն ձեռագիր պատմությունները. երբ հարցրի, թե ո՞ւր են այդ ձեռագիրներն,— նա պատասխանեց.— «Այդ գրքերը երեք տեղերում թաքցրած են… Աճապարիր Ազրայելի «Գաղտնիք»—ի

  1. Սարգիս կաթողիկոսն Սարգիս միտրոպոլիտի ազգականն էր, նույնպես Հասան—Ջալալյան տոհմից, վախճանվեցավ 1828 թվին և նրա հետ վերջացավ Աղուանից կաթողիկոսությունը: