Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/478

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հեղինակի) մոտ ղրկել Փիլ—Առուշանը և տեղեկանալով հանել տալ այդ ձեռագիր պատմությունները որպեսզի չոչնչանան հողի կերակուր լինելով…»: Արդ, սիրելի Բեկնազարյան, եթե դու անկարող կլինես փութով Ղարաբաղ, մեզ մոտ գալ՝ գոնե նամակաբերիս ձեռնով գրիր ինձ այն ձեռագրերի թաքստյակ երեք տեղերը, բայց հականե հանվանե և մերձակա նշաններով և գտնելը դիրացնող առարկաները մատնանիշ անելով» (եր. 386, 387)։

«Գաղտնիք»-ի հեղինակը այդ նամակը ստանում է այն ժամանակ, երբ արդեն հիվադ էր և նույն հիվանդությաբ վախճանվեցավ նա:

Բայց չանելով, որ նա գիտեր ձեռագրերի թաքստյան տեղերը, այսուամենայնիվ, պատվիրեց որդուն, Ապրես Բեկրնազարյանին, պատասխանել մի այսպիսի անորոշ ձևով.

«Իմ մահից հետո Փիլ-Առուշանի ձեռոք գրիր Բաղդասար սբազանին, որ, ես ականատես եղած չեմ այն ձեռագրերի թաղած տեղերին, այլ միայն հաճախակի լսած եմ Մելիք-Մեժլումից, Մելիք-Աբովից, Պարխամազ-Հովսեփից, Տելի-Մահրասայից և Տենոմազ-Պելլուից, որ գրերի առաջին մասն թաղած է Գանձասարի Խոթա վանքի միջև մի քարայրում, որի մուտքն փակված է քարուկիր պատով, երկրորդ մասը Ջրաբերդի մելիքարանի (.) տակ, իսկ երրորդ` Հոռեկա վանքի մոտերում» (արի ու գտիր). (եր. 389):

Այդ երկու նապակներից երևում է, որ մինչև 1828 թվականի սեպտեմբերի 2-ը, ոչ Բաղդասար միտրոպոլիտը և ոչ էլ «գաղտնիք»-ի հեղինակ Աբրահամ Բեկրազարյանը չէ տեսել թաղած պատմագրերը և նրանից օգուտ չեն քաղել:

Այդ երկու նամակներից երևում է և այն, որ Բաղդասար միտրոպոլիտի գլխավոր նպատակը` թաղած ձերագրերը գտնելու վերաբերությամբ, կայանում էր առավելապես նրանում, նախ որ տպագրել տա, որպեսզի գրականության սեփականություն դառնան, երկրորդ իչպես ինքը գրում է, որ կարողանա «հրապարակավ, ցույց տալ աշխարհին Ղարաբաղի հարազատ մելիքներին ծագումն, որի առաջին օղակն սկիզբն առած է Առանից և վերջին օղակն հասած է մեր օրերը»:

Ապացուցանել Ղարաբաղի մելիքներին վաղեմի հնադարյան ծագումը, որ նրանք շառվիղում են Աղուանից առաջին թագավոր Առանից-այդ խնդիրը Բաղդասար միտրոպլիտի