Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/482

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ապա յայն աղէտիցն զառն զգացեալ արիութիւն կնոջն սպանելոյ՝ առեալ զմնացեալ դուստր իւր Սպրամ` գիշերահէն ղաժանելի ուղեվորութեամբ` մատանէ ի բերդն Խաշենոյ, և բարուրս խորհեալ տան իւրում` ամուսնացուցանէ զՍպրամ ընդ Ատրներսեհի` Սահլի որդւոյ, որ էր ի տոհմեն Հայկայ և տեր Սիւնեաց, որոյ բռնազբոսութեամբ կալեալ էր զգավառն Գեղամայ. և որդին իւր Ատրներսեհ հանդիպեցաւ կնոջ զգաստի, որբ երկյուղածք Աստուծոյ և բարեպաշտք զիւրյանցն ցուցանէին զկեանս և աշխարհի քաղցունք։

8

Ատրներսեհ իշխանն շինէ զբերդն Հանդու (Հանդաբերդ) և զապարանս իւր եդեալ ի գյուղն որ կոչի Վայունիք, ուր և բաղանիքն արքունական են և բերդն այն (այժմ կոչի Ջերմուկի ղալա, իսկ գյուղն Քաղաքատեղ ի գավառին Ջրաբերդու)։ Եվ Ատրներսեհ իշխանն ընդ այլ իշխանաց Հայոց տարան յերկիրն Պարսից յերեք հարյուր և երեք թուին Հայոց յ854 ամի տեառն։ Եվ կալով նորա ընդ ամս բազումս, տիկին Սպրամ առաւել հաճախէր ի բարեգործութիւնս, և մեծածախ տենչմամբ շինէ զՆորավանս ամենապայծառ զարդուք` ի գավառին Սոտէից ի նահանգին Գեղարքունւոյ։

9

Ատրներսեհ իշխանն իսկոյն գայր` զերծեալ ի կողմանցն Տաճկաց, և ի խաղաղութեամբ ի առ ժամայն լուծանէ զկեանս։ Ատրներսեհ ծնանի զԳրիգոր և զԱպուսեթ։ Գրիգոր իշխանն շինէ զբերդն Հաւքախաղացին ի գաւառին Խաչենոյ, և զայն կողմն ձգէ զձեռս իւր իշխանութեան՝ յերեք հարիւր քառասուն թուին Հայոց յ891 ամի տեառն։ (Եւ բերդն Հաւքախաղացին այժմ կոչի Սաղսաղանոէ Ղալայ, և հեռի է ի Գանձասարուվանից և ի Խօխանաբերդն ութն ժամու ճանապարհաւ)։

10

Գրիգոր իշխանն Ատրներսեհեան ծնանի զհինգ որդիս' Ապուալի, Ատրներսեհ P.f Սահ ակ Սևադայ, Սմբատ և Վասակ։ Երէց որդի Գրիգոր իշխանին' Ապուալի իշխանն Աղուանից հայկազնի սպանաւյիւրմէ հարազատեն Սմբատայ յերեքհարւիր քաոասլն և