Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/486

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

20

Բաղդասար—բէկ Բ. որդի Վէլիջան—բէկին Բ—րդի և թոռն Ջալալ—բէկին Գ—րդի ծնանի զԵրեմիայ կաթողիկոս, Արիստակէս եպիսկոպոս զՎէլիջան բէկ Գ. և զՄուլքի—բէկ։ Երեմիայ կաթողիկոսն վախճանեցաւ ի ՌՃԽԹ թուին հայոց և ի 1700 ամի տեառն։ Վելիջան—բեկ Գ. ծնանի զԵսայի կաթողիկոս և զՅովհաննէս: Եսայի կաթողիկոսն վախճանեցաւ և ՌՃՀԵ թուին հայոց և ի 1726 ամի տեառն։

21

Մուլքի—բէկ որդի Բաղդասար բէկին Բ-րդ ծնանի զՄէլիք—Գրիգոր և զՄէլիք—Ալլահվերդի Ա.։ Մէլիք—Գրիգորն զիւր մելիքական իշխանութիւն ետ իւր եղբոր Մէլիք—Ալլահվերդւոյն ի վերայ Խաչենոյ գավառին, և ինքն հրաժարեցաւ յիւր մարմնաւոր իշխանութիւնէն և օծաւ վարդապետ և եղև առաջնորդ սրբոյն վանիցն Գանձասարու ի ժամանակս տիրապետութեանց օսմանցւոց և Նադիր֊շահի պարսից արքային, յորոց ֆէրմանսն յայտնի գրեալ երևի, որ առ մեզ գտանին։ Գրիգոր վարդապետ վախճանեցաւ ի ՌՃՂԷ թուին հայոց և ի 1748 ամի տեառն։

22

Յորդւոյ Մուլքի-բէկին՝ի Մէլիք-Ալլահվերդւոյն Խաչենոյ ծնանի եպիսկոպոս և Մէլիք-բէկ Ա., իսկ Մէլիք-բէկ իշխանն ծնանի զՅովհաննէս Գ. կաթողիկոս և զՍարգիս Բ. կաթողիկոս։ Յովհաննէս կաթողիկոսն վախճանեցաւ ի ՌՄԼԵ թուին հայոց և ի 1786 ամի տեառն։ Սարգիս կաթողիկոսն վախճանեցաւ ի ՌՄՀԷ թուին հայոց և ի 1828 ամի տեառն։ — Եւ միւս վեց որդիք նոյն բէկ իշխանին են սոքա' Գաբրիէլ-բէկ Դանիէլ-բէկ, Միսայէլ-բեկ, ԻսրայԷլ-բէկ, Ջալալ֊բէկ, Դ., և Ալլահղուլի-բէկ։

Ա. Գաբրիէլ-բէկն ծնանի զԵրեմիա եպիսկոպոս և զԳրիգոր-բէկ: Գրիգոր. բէկն ծնանի զՋալալ-բեկ Ե. և զդուստր Խորիշահ:Ջալալ-բէկ Ե. ծնանի զՍարգիս-բէկ և զՄինա-Խաթուն դուստրն: Բ. Միսայել-բէկն ծնանի զԱպրես-բէկ և զԱսլան-բեկ: Ապրես-բէկն ծնանի զԱթա-բէկ Գ., զԳրիգոր-բէկ և զՋաւատ-բեկ: Աթա-բէկն ծնանի զՄովսես և գայլս: Գրիգոր-բէկն ծնանի զԻվանե և գայլս: