Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/487

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դ. Ջալալ֊բէկն ծնանի զԱթաբակ, զԱռստամ-բէկ և զԽորիշահ դուստր։ Առստամ֊բէկն ծնանի զԵսայի և զԽորիշահ գտանինի Բոլնիս։

Ե. Ալլահղուլի֊բէկն ծնանի զԱռուշան֊բէկ և զՋհանգիր-բէկ։ Առուշան֊բէկն ծնանի զերիս որդիս, որք գտանին ի Բոլնիս։

23

Վեցերորդ որդի Մէլիք-բէկ իշխանին Դանիէլ-բեկն ծնանի զԲաղդասար միտրոպոլիտ և զՄէլիք֊Ալլահվէրդին Բ-Խաչենոյ Գաւառին։ Մէլիք֊Ալլահվերդին Բ. ծնանի զԵրեմիայի քահանայ, զՄովսես վարդապետն, զԱբրահամ-բէկն և զՅովսէփ-բէկն։ Մելիք Ալլահվերդին վախճանեցաւ ի 1276 թուին հայոց և 1827 ամի տեառն։ Եւ Մովսես վարդապետն վախճանեցաւ ի ՌՄՂԸ թուին հայոց և ի 1849 ամի տեառն։

Երեմիայ քահանայն ծնանի զվեց որդիս, որք են` Վախտանգ, Ջալալ, Շամիր…

Աբրահամ-բեկն ծնանի զմէլիք-բեկ և զԱլլահվերդի-բէկ: Յովսէփ-բեկն ծնանի զՎելիջան-բէկ և զԴանիել-բեկն:

24

Այլ և յառաջին Մելիք-բեկ իշխանեն Հասան-Ջալալեանց, որպես ի վերոյ գրեալ եմ և սոքանեն կենդանիք արուականքն ի սերընդոց և ի տոհմականանց Հասան-Ջալալյանց:

Բնագրի վրա յուր իսկական ձեռքով ստորագրել է Միտրոպոլիտ Բաղդասար Հասան-Ջալալյանց:

Թագավորք Աղվանից

Ա. Առան Սիսական, Հայոց Վաղարշակ թագավորից հաստատված.

Բ.Քաջն Վաչական Ա. Արշակունի ազգից. Գ.Վաչե Ա. Դ.Ուռնայր. Ե.Վաչական Բ. Զ.Միհրավան. Է.Սատո.