Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/488

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ը. Ասա,
Թ. Արովաղեն կամ Եովաղէն.
Ժ. Վաչե Բ., որ հիմնում է Պարտավ քաղաքը (?):
ԺԱ. Վաչական Գ. բարեպաշտ:

Սասանեան հեթանոս նախարարք

Ա. Միրհանից ծնվում և իշխում է
Բ. Արմայելն Արմայելելից
Գ. Վարդն Վարդից
Դ. Քաջն Վարդանն, որն ընդունում է քիստոնեական հավատը և մկրտվում Աղուանից Վիրո կաթողիկոս ձեռքնով և հիմնում Կովկաս սարի տակ մի ավան և յուր անվամբ կոչում Վարդաշեն (?): Վարդանով կրկին շարունակվում է քրիստոնյա նախարարության շղթան։


Քրիստոնյա նախարարք.

Ա. Քաջն Վարդանից ծնվում և նախագահում է
Բ. Վարդը Ա. սորանից
Գ. Վարազ-Գրիգոր Ա., որից
Դ. Վարդը Բ. (?), որից
Ե. Վարազ-Գրիգոր., Բ., որից ծնվում են Վարազ-Պերոժ, Ջիվանշիր, Եղուտ-Խոսրով և Վարազման…
Ջ. Ջիվարիշիրին հաջորդում է յուր եղբայր
Է. Վարազ-Պերոժն, որից ծնում և տեղակալում է.
Ը. Վարազ-Տրդատ, որից
Թ. Վարդան Գ., որից
Ժ. Ներսեհ Դժնդակ…, որից
ԺԱ. Գագիկն, որից
ԺԲ. Ստեփանոս, որ Վարազ Տրդատի հետ սպանվում է Ներսեհ Դժդակից Դատի վանուց ձորում, ահա այս է «Դժնդակ» կոչվելու պատճառն: Գագկա կինն ունենալով միյայն Ապրամ անվաբ մի դուստր՝ գիշերով փախչում է Խաչենի բերդն (Կաչաղակաբերդ (?) և այդ դուստրը ամուսնացնում Բագրատունի (?) Սմբատ իշխանի (?) թոռան Ատրներսեհի հետ։

ԺԳ․ Ատրներսեհն շինում է Հանդաբերդը և յուր պալատը հաստատում Վերին Խաչենում ջերմուկների կողմում․ Սորա անդրանիկն։

488