Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/490

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԺԲ. Ջալալ-բեկն, որից Վելիջան բեկ Ա., որից ԺԴ. Բաղդասար բեկն, որից ԺԵ. Վելիջան բեկ Բ., որից ԺՋ. Մուլքի բեկն (?), որից ԺԷ. Մելիք Գրիգորն, որին հաջորդում է փոքր եղբայրն ԺԸ. Մելիք-Ալլահվերդին ԺԹ. Մելիք-բեկ Մելիք-Գրիգորյան (?) Ի. Դանիել-բեկ, որից ծնվում է Բաղդասար վարդապետը։ Այդ երկու համեմատություններից պարզ երևում է, թե որ- քան վարպետ է Մակար վարդապետը ուրիշի ապրանքը սեփակա- նել իրան, և, որպեսզի հրապարակի վրա չճանաչվի, գույնը փոխել է և այնպես վաճառել։

Այդ երկու համեմատություններից երևում է և այն, որ Բաղդասար միտրոպոլիտի կազմած ազգաբանությունը ավելի հարուստ է քան մանրամասնություններով, ավելի լիակատար է, իսկ «Գաղտնիք»-ի հեղինակինը միայն համառոտ քաղվածք է նրանից, այն ևս սխալներով։

Այդ սխալները առաջ են եկել նրանից, որ Մակար վարդապետը գրելու ժամանակ աչքի առաջ չէ ունեցել Բաղդասար միտրոպոլիտի հորինած լիակատար ազգաբանությունը, որը դեռ ոչ մի տեղ տպված չէ, այլ օգուտ է քաղել Սարդիս եպիսկոպոս Զալալ-քանի քաղվածքից, որ նույն սխալներով տպված է նրա ճանապարհորդության մեջ։

Իսկ այդ դեպքում ևս կատարվում է այն բազմաթիվ հրաշքներից մեկը, որոնցով այնքան հարուստ է «Գաղտնիք»-ը։

Այդ գրքի հեղինակը վախճանվում է 1828 թվին։ Իսկ Բաղդասար միտրոպոլիտը յուր ազգաբանությունը հորինել է 1849 թվին։ Կնշանակե «Գաղտնիք»-ի հեղինակի մահից 21 տարի հետո։

Ուրեմն, կամ պետք է ընդունել, որ «Գաղտնիք»-ի հեղինակը յուր մեռնելուց 21 տարի անցնելուց հետո հարություն է առել և օգուտ է քաղել Բաղդաստր միտրոպոլիտի կազմած ազգաբանոթյունից, կամ մի ուրիշը գողացել է այդ աշխատությունը, գույնը փոխել է և Բեկնազարյանների անունով հրապարակ է հանել։

Այդ վճիռը թողնում եմ ընթերցողների դատաստանին։ 1 Սխալները մենք նշանակեցինք հարցական նշաններով։ 2 «ճանապարհորդություն ի Մեծն Հայաստան», մասն Բ., եր. 352, 354։