Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/492

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եթե միայն հիմարություն լիներ, ես ոչինչ չէի գրի, բայց խարդախությունը այն ևս գրական խարդախությունը, պետք չէ,որ մնա անպատիժ։

«Գաղտնիք»-ը դեռ լույս չտեսած դարձրեց յուր վրա կրիտիկայի ուշադրությունը և ոչ մի աշխատություն մեզանում այնքան խոսել չտվեց յուր մասին, որպես այդ գիրքը։ շատ բնական էր։ «Գիժը մի քար նետեց փոսը, հարյուր խելոքներ հավաքվեցան,չկարողացան դուրս հանել»։ Դեռևս շատ խելոքներ պիտի տանջվեն «Գաղտնիք»-ի նենգավոր գաղտնիքները երևան հանելու։

  Ամեն կեղծության վրա շատ են նայում, շատ են հետաքրքրվում: Իսկ «Գաղտնիք»-ը, հակառակ յուր արդար վրդովմունքով զայրացած հարվածողների, ունեցավ և պաշտպաններ։
  Իմ խոսքը, իհարկե, այն հացկատակ կրիտիկոսների մասին չէ, որոնք շողոքորթության բուրվառը ձեռքում բռնած, մի բաժակ օղիի համար միշտ պատրաստ են խնկարկել ամեն մի կեղտոտություն, ամեն մի անբարոյականություն։ Իմ խոսքը ավելի կրթված,զարգացած և, մինչև անգամ, բարձր ուսում ստացած պարոնների մասին է, որոնք ավելի լուրջ կերպով պետք է վերաբերվեին դեպի մի գրական խարդախություն, որի օրինակը մինչև այսօր չի տեսնըվել։
 «Գաղտնիք»-ի հեղինակը, հարստահարելով ուրիշների աշխատանքը, ճարպկություն ունեցավ հարստահարելու և այնպիսի հարգելի անձանց անունները որոնք հազիվ թե հանձն կառնեին վկա լինել մի խաբեբա գործի։
Վերջացնում եմ հոդվածս, ավելացնելով, որ իմ հետազոտությունների մեջ ես հասա հետևյալ եզրակացություններին.
1. «Գաղտնիք»-ի մի զույգ պատրվակյալ հեղինակները—հայր և որդի Բեկնազարյանները—երևակայական անձնավորություններ են։ Նրանք երբեք գոյություն չեն ունեցել ոչ իբրև մատենագիրներ և ոչ իբրև անհատներ։
2. «Գաղտնիք»-ը Մակար Վարդապետի աշխատությունն է։

Միայն յուր գիրքը ավելի հրապուրիչ դարձնելու համար, կամեցել է մագաղաթի վրա ներկայացնել և նրան մի հին, վաղեմի գրվածքի ձև տալ։ Հետևապես «Գաղտնիք»-ի բնագրի գրաբար լեզվով գրված լիներ Մակար վարդապետի թարգմանելը, հետո բնագիրը կորցնելը,— այս բոլորը պետք է հայր սուրբի հնարած ստեղծաբանությունը համարել։

3. Այդ գիրքը իրքն մի պատմական աշխատություն ոչ մի նոր