Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տակարարել: Այդ գրքի հորինվածքի մեջ այնքան չի պիտի զարմանալ հեղինակի տգիտության վրա, որքան նրա անպատկառ հանդգնության վրա, որով նա վստահություն է ունեցել կարծելու,թե յուր աններելի վարմունքը գաղտնի կմնա «Գաղտնիք»-ի մեջ։ Մի այլ ավելի հարմար անուն հազիվ թե կարելի էր գտնել… 10. Այդ բոլորից հետո «Գաղտնիք»-ի վարագույրի հետևում ծածկված հեղինակին մնում է, իբրև կրոնավորի է իբրև կրոնուսույցի իբրև ճշմարտության և բարոյականության քարոզի, ձեռքը դնել սրտին, երեսը դարձնել դեպի ընթերցող հասարակությունը և «հրաժարմիք ի խաբուեթենե» ասել, և յուր հայոց գրականության ասպարեզում նետած գայթակղության քարը մեջտեղից վերցնել…