Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/498

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կերպով վերջացնեն հայոց կաթողիկոսական Տեղակալությունն. զի ազգն անհովիվ թողլով դյուրին եղանակավ կարողանան որսալ և գայոց ճարակ առնել։

Այս հանգամանքներս հարաժամ միտք բերելով կհուսամ վառ կպահեք սեր սրտի մեջն այն ազգասիրական անշեջ հուրն, որով և կկարողանաք հալել ձմռացյալ ոգվոց սառնամանիքն և լինել ճրագ լուսատու Հայաստանի խավար տան մեջ։

Պատվելի Գեորգ Խաչատուրյան Թոխատացվո խնդիրն շատ ուրախ սրտիվ կկատարեի, բայց միայն Հ. Քնարներու համար որոշակի կանոններ դրված չեն, այլ մի քանի նորահաս հայ ուսումնականներ (որոնցմե շատերն Ձեզ ծանոթ են) մին փոքր գումար սահմանած են, որով պիտի տպագրվեն ազգային երգեր, թե հին և թե նոր. նաև այն երգերն, որ ազգային երդիլներն (աշղներն են) կամ տաճկաց կամ պարսից լեզուավ ասած են, պիտի թարգմանվին հայ աշխարհաբառավ և տպագրվին։ Իսկ եթե հավատարիմ և ծանոթ անձն պատահեց յուրաքանչյուր տեսակիցն 20 հատ կուղարկիմ Կ. Պոլիս. դուք ընծայեցեք Ձեր ու մեր սիրելիներուն։

Զույգ հայ պապադավան վարդապետներեն, որք եկած էին Վիեննայից Սալմաստ, Հ. Ամբրոսիոսն, լսելով, Թեհրանում պարսից շահիցն հրամանագիր ստացած է Սալմաստում Սավրա գյուղի մեջ վարժարան հաստատելու հայոց մանկանց համար։ Իսկ մյուսն, Հ. Մովսեսն, որ կբնակեր Խորոյվի, մին քանի մոլորյա անձինք մտցրել է Հռովմա փարախն. որոց մոլորվիլն դեռ գաղտնի է։ Հայր Ամբրոսիոսի Սամարկանդ գնալն հայոց հին գրյանց համար լի հաջողեցավ. ճանապարհի երկյուղն (բարբս .ս թուրքմաններից) պատճառ լինելով։

Խնդրեմք փույթ ի փույթ մեզ հետ նամակացի խոսակցություն ունենաք. նաև մին հետաքրքրական լուր պատահելու լինի (թե՛ուսումնական մասին և թե՚ քաղաքական մասին) մեզ գրեք։ Հույս ունիմ մայիս ամսուն ես ևս Պոլիս գտնվելու լինիմ, առևտրական մասին. այն ժամանակն միմյանց տեսնելով կխոսիմք երես առ երես՝ երկարօրեն' ամենայն առարկայից վերա։ Եվ շատ կարելի է, որ Կաբա պետ եղբայրս ալ բերեմ հետս այնտեղ մին պատշաճավոր ուսումնարան հանձնելու։ Այնտեղ ուրիշ մասնավոր ուսումնարանաց հանգամանքներն