Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/500

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գիտություններն ազգի օգտին համար.—— այրության աշունացյալ սահմանո՞ւմմ՞ իզուր: Մեղուն՝ զանազան ծաղիկներից նյութ վաքելով ապա կդառնա յուր փեթակն՝ մեղր շինելու: Իսկ եթե նա միշտ նյութ հավաքելով պարապվի, ե՞րբ պիտի յուր քաղցր պարգևն ընծայե մեզ: Բնականից դուրս բան է: Գերմանիայի ուսման ագահ ստուդենտներու վիճակն արդեն նախածանոթ է Ձեզ. —— այն ինչ մին համալսարանում յուրյանց ուսանելի արհեստն կվերչացնի: Այնտեղից ևս դեպի մյուսն գնալով ու մյուս, մյուս մյուս ասելով, կտեսնես մեր պատվելով ստուդենտն սպիտակա ալիքներով, զանազան տկարություններ ստացած նոր աշխարներ կմտնե