Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/503

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այժմեան Եվրոպիո լուսավոր ազգաց իմաստության, քաղաքականության և զանազան արվեստաբանության այդչափ զարմանում եմք. եթե փոքր-ինչ անցյալ ժամանակին հայելու լինիմք, կտեսնեմք նրանց թշվառ բարբարոսական վիճակն։ Հայաստանն առաջագույն սկսավ ընդունել բնության բարի ձիրքերն. բայց ի՞նչ օգուտ, կատարելության չի հասավ, այլ հետզհետե նվազեցավ։ Այն ժամանակն, որ Եվրոպիո զանազան բարբարոս ազգերն՝ մինչ պատերազմներու մեջ շփոթված կատաղաբար միմյանց արյունն Էին թափում, Հայաստանի ուշիմ որդիքը Աթինայի մեջ՝ Աթինաս Պալլասա ուսումն էին սովորում։ Բայց ինչո՞ւ համար նոքա յուրյանց բարբարոսական վիճակիցն այժմյան լուսավորությանն հասան. հայաստանյանք յուրյանց պայծառափայլ լուսավոր աստիճանիցն՝ օրրստավուր աղոտացան. կորսցնելով ըստ մեծի մասին ազգությունն, կրոնն և հայրենիքն։ Այդ մասին թեպետ բազումք այլ և այլ պատճառներ հառաջ բերում են, իսկ նվաստս՝ տկար կարեացս չափ, Հայաստանի հոգևորականաց անհոգությունը հասարում եմ սորա միմիայն էական պատճառն։ (Բայց ներողություն կխնդրեմք հառաջագույն չլինի, թե իմ դատողություններն Ձեր սրտին դիպչողական պատճառ լինին, ըստ որում դուք ևս հոգևորական դասակարգեն լինելով' գուցե մեր գրվածքնե րո վն նեղանաք։ Այլ Ձեր ազգասեր ոգին և բարի նպատակն' որպես ընդհանուր ազգին, նույնպեи և մեզ քաջահայտ է։ Հուսամ զի ճշմարտությանն ևս ընտրող լինեք և մեր տկար դատողության ներեք):

Հայաստանն արդեն քրիստոնեական ժամանակումն կորսնցուց յուր վեհափառ թագավորներն, այնուհետև ազդի պահպանությունն ընկավ հոգևոր կառավարության տակ։ Բայց ափսոս զի որպես առաջնույն կործանման պատճառն նախանձն, երկպառակությունն եղավ, նույնպես և հետնույն օրրստավուր տկարանալուն պատճառն' նույն սագայելի ոգին եղավ։ Փառասիրությունն տիրեց ամենեցուն, վանքերն մեկ-մեկ դղյակներ դարձան. մեր պատվեյի խաղաղություն ամենեցուն ասողներն առանձնացան նոցա մեջ։ Հիրավի, եթե մի այլ հարմար տեղի դտանեին յուրյանը հանգիստ, ծույլ, անպիտան կյանքն դյուրությամբ անցուցանելու՝ ւվանքերն ալ թող կուտային։ 9այց ո՞ւստի կարող էին գտանել այնպիսի տեգր, ուր որ ազգն ջերմեռանդ ոգով թափում է յուր ողորմության բարիքներն։ Թեպետ յուր հովիվներն՝ զինքն