Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/505

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1860

4.[ՀՈՎՀԱՆԵՍ ՔԱԹԱՆՅԱՆԻՆ]

15-ին հունվարի 1860, Փիաշիկ.Սալմասա

Հոգեկից բարեկամ

Հ.Բ.Քաթանըանց.

Կարդա իմ այս դուզնաքյա գործը, որ անցյալ տարու ճանապարհորդությանս պտուղներիցն է, եթե հաճելի կթվի քեզ, կարող ես ուղարկել Մոսկվա, պարոն հրանտառակչին «Հըուսիսափայլի», որ թե արժս կդատե, թող տպե յուր օրագրի տետրակներից մինի մեջ: Խնդռեմ 1860 թվականում հրատարակելի «Հյուսիսափայլից» ուղարկեք ինձ մի օրինակ: Հատուկ, անցյալ տարի մեծ հաճություն ստացա այդ եվրոպական բանագիտությամբ գրած խոսուն տետրակներից:Երկար ժամանակ փափագում էի տեսնելու մի այդպիսի օրագրի հրատարակուտյուն, որի մեջ ճշմարտությամբ պատկերանային հայոց ազգի վերքը և նոցա բժուշկության համար գործադրելի հնարները: Տա աստված ընդ երկար տևել «Հյուսիսափայլին» հօգուտ մեր հայրենիքի:

Ձեր Հակոբ Մեիք-Հակոբյանց

1868

ԱՎԱԳ ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆԻՆ

1868, 1 հունվարի, Փայաջի

Անգին բարեկամ պարոն Ավագ Գևորգյան Ավթանդի¡ Քրիստոնյաների ընդունած տարեթիվը փոխեց յուր մի ցիփրը, և այդ թվաբանական նշանագրի փոփոխության պատճառով, այսոր հազարավոր քաղաքներ, միլիոնավոր տներ, լցված ուրախությամբ, անհամար ձայներ կոչում են-«Շնորհավոր Նոր տարի»: Բայց, անգին բարեկամ, ես չեմ սիրում հաջորդ լինել