Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/506

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հասարակաց անխորհուրդ ուրախություններին, ուրեմն ներեցեք, որ միև- նույն քաղաքավարությամբ շեմ բարևում Սեզ։ Մանավանդ այս րո¬ պեիս իմ սիրտը չէ զգում ոչինչ ուրախություն, այլ ընդհակառակն, մի անտանելի ցավ վրդովում է ինձ. և մի աներևույթ ձայն մեղմիկ շշն9ում է իմ ականջիս— «Եղբայր, մի տարի ևս գնաց քո կյան֊ քիտ--՝»* Ասել է, թե մի քանի քայլերով մոտեցանք գերեզմանին։ ԱյԱ գիշեր (դեկտեմբերի վերջին գիշերն էր տյդ) ես, նստած միայնակ իմ անձնական սենյակիս մեջ, խորասույզ եղած խառն մտածմունքներում, հանկարծ լսեցի անսովոր դղրդմունք, և միև¬ նույն վայրկյանում հրացան գործիքների որոտը թնդացոլցին իմ սենյակիս մելամաղձական լռությունը։ Դուրս գնացի. հա'յ, հո'յ, աղաղակ, հայհոյանքf անեծք, լսելի էին լինում գյուղական խրճիթ¬ ների կտուրների վերա։ Այդ բաբելոնյան կատաղի խառնաձայնու¬ թյունը տիրեց մի քանի ժամ: Ես կարծեցի, թե գյուղացիք այդ ըս- պառնալիքներով հալածում էին սատանային, որ այնքան հնուց բույն էր դրել նոցա խրճիթների մեջ։ Բայց ինձ ասացին, թե հա¬ յերը յուրյանց սովորական ավանդությամբ հալածում են հին տա֊ րին։ — Ինչո՞ւ,— հարցնում եմ ես առաջին հանդիպող գյուղացիեն։ — Նորա համար, որ,— պատասխանում է ռամիկը յուր խըռ- պոտ ձայնով.— այդ հին տարին խիստ շար տարի էր, նա չբաշխեց մեզ ոչինչ բախտ. թող կորչի գնա հավիտենական կորստյան մեջ։ — Բայց Նոր տարին, կարծո ւմ եք, բերում է ձեզ մի նոր բա՞խտ, մի նոր օ՞ր,— կրկնում եմ իմ հարցը։ — Այո։ — Պատասխանեց ռամիկը ինքնաբավական հաստա¬ տամտությամբ և հեռացավ։ Կարճելով իմ խոսակցությունը մոլեռանդ ռամկի հետՏ դաո¬ նում եմ դեպ քեզ, իմ անգին բարեկամ, քանի ֊քանի հազարա¬ վոր այդպիսի դեկտեմբերներ յուրյանց հրացաններով արտաքսել են հայոց ռամիկները, քանի'-քանի' նոր տարիք սիրով և ուրա¬ խությամբ ընդունել են նոքա։ Բայց նոցանից և ոչ մինը չէ բերել նոցա համար մի նոր բախտ։ Արդարև, հոլովական տարիքը ոշինչ չեն ներգործում հայերի տխուր և տրտում վիճակի վերա։ Պատճառն, որ թեպետ բնության նախասահմանյալ օրենքներին համաձայն տարիքը փոփոխվում են — գնում է հինը, գալիս է նորը, բտյց հայերը, անգարս* կե1լա¬ յով յուրյանց գերեզմանական անշարժության մեջ, երբեք շեն մտա- 506