Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/509

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

7. ԱՎԱԳ ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆԻՆ

Ի 1868, 24 օգոստոս, Թիֆլիս

Ազնիվ բարեկամ,

Պարոն Ավազ Ավթանդիլ.

Ես այժմ Թիֆլիսում եմ, դուք այդ վաղուց լսած կլինիք, բայց ի՜նչ Թիֆլիս…ո՛չ այնպես երևում է ինձ այժմ այդ զեխ ու շռայլ քաղաքը, որպես տեսել էի նորան տասն տարի առաջ. այժմ ինձ այստեղ ամեն մի առարկա, ամեն մի իրողություն հրապորում է և հիացնում է… Դուք, գիտեմ, Ձեր մեծամիտ անփությությամբ կասեք. ի՞նչ հաճոյական մի բան պիտի լինի, մի կիսասիական և կիսաեվրոպական քաղաքում, որպիսի է կովկասյան Թիֆլիսը: Ի՞նչ եք ուզում, սիրուն հավերժահարսու՞ք…անմահ հուրինե՞ր, կախարդական զբոսանքնե՞ր, գեղեցիկ, ծառազարդ ճեմելիքներով…միով բանիվ, ամեն ինչ, որ կարող են գրավել մեր խելքը, մեր միտքը ու մեր սիրտը, դուք կտեսանեք այստեղ: Դոքա ցնորական բաներ են: Բայց ես ունեմ այժմ մի նախանցելի շրջանակ այստեղի ուսումնական և կարի աշխույժ երիտասարդներից: Իմ «Խլվլիկը» զարմանալի ընդունելություն գտավ տեղի ընթերցող հասարակութենեք. քանի՛ —քանի՛ գիշերներ եղել են առանցին—առանցին ժողովներ նորա ընթերցանության համար: Նազարյանցեն նամակներ եմ ստանում, Նա պահանջել էր իմ գիրքը մոսկվա ուղարկելու, որ տպվի յուր —Լապտեր Հայաստանի» օրագրի մեջ, որ միտքը ունի այս տարի ի լույս ընծայել: Բայց քանի օր տակավինկուշացնիմ նորա որղարկելը, պատճառ, շատերը ցականում են կարդալ: Մեր առևտրական գործի և ընկերական հաշիվների մասին, որո համար այստեղ եկած էիմք, տակավին պիտի ուշանամք, որովհետև, անիրավ Զաքարիան, զանազան չարհոգի և մեզի թըշնամի  անցաց թելադրույանամբ չկամի յուր գործն մեզ հետ խաղաղությամբ վերջացնել: Միմիայն խնդրեմ, այս խորհուրդն շուտով տեղեկանալով, առանց ուշացնելու, հեռագրով մեզ լուր տաք. այսիքն, տեղիցս գրված էր նաի բուլվու—զարին, որ Բաբա Հարությունյանին Սլմաստից մոուհասիլով բերել տալով Թավբրիզ բատում պահել տար. արդյոք բերել  տվա՛ծ է, թե ոչ: