Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այլն: Որչափ զարմացանք և ուրախացանք սկզբում, երբ իմացանք Հայաստանի խորքերում մանկական պարտեզների գոյության մասին, նույնչափ տխրեցանք հետո, երբ ինացանք, որ այդ «մանկական պարտեզները» ոչ այլ ինչ են, եթե ոչ այն տեսակ «ուսումնարան», այն կրթարանը, որտեղ կրթվել է ի միջի այլոց և մայրս: Մինչև այսօր նա սարսափով հիշում է այն «մանկական պարտիզում» անցկացրած օրերը, հիշում է, ինչպես, երբ երեխան որևիցե կերպով տեղից կշարժվեր, նրան «վարպետը», հայկական Ֆրեոբելը, քուրսի մոտ կնստեցներ (իհարկեմ պատժվելու նպատակավ) և այդ «քուրսի» մոտ կպահեր խեղճ երեխային մինչև տաքությունից ոտները սաստիկ չէին այրվի… Այդ տեսակ պատիժների ցուցակը շատ մեծ է եղել մեր «հայկական մանկական պարտեզներում»… և ես զարմանում եմ թե ինչ նմանություն կարող էր գտնել հարգելի տիկինը այդ բարբարոսական հիմնարկությունների և մանկական պարտեզների մեջ. մի՞թե այն, որ տեղ-տեղ պարտեզները երեխաներին բացի իրանց տան մեջ ծառայեցնելուց, սովորեցնում են ձեռագործի մի քանի տեսակները, այլ խոսքերով՝ զարգացնում են մատների ճարպիկությունը... Գուցե մենց որևիցե կերպիվ հարգելի տիկնոջ ասածը այլ կերպ ենք հասկացել. այդ դեպքում մենց երախտապարտ կլինեինք, եթե մեզ մեր սխալը ուղղեին:

Եթե վերև հիշածը բավական է «վարպետների» ուսումնարանների ու մանկական պարտեզների մեջ նմանություն գնելու համար, ուրեմն մենք նույնպես, կամ առավել ևս կարող ենք նմանություն գտնել մեր «ուստաների» նահապետական գործարանների և արհեստագործական ուսումնարանների մեջ, մեր բազազխանային ու առևտրական ուսումնարանների մեջ և այլն, և այլն. այդ տեսակ նմանությունը կարելի է գտնել ամեն բանի մեջ, ամեն տեսակ հիմնարկություններ իմեջ:

Այնուամենայնիվ, որքան էլ համարձակ լինեին տիկնոջ ենթադրությունները Հայաստանում գտնված մանկական պարտեզների մասին, մեր ամենքիս համակրությունը գրավեց ատենախոսուրի մասին մեր ամենքիս համակրությունը գրավեց ատենախոսությունը դեպի նորաբաց մանկական պարտեզը, որ հարգելի տիկինը իր խմբի կողմից հանձնեց հայոց հասարակությանը, հանձնեց հոգևոր իշխանության խնամատարությանը: Չէր կարող հարգո տիկինը շնորհակալություն չհայտնել արժ. հայր Տեր-Ներսես քահանային, որ տարվա ամենաանհարմար եղանակի, համաձայնվեց իր բնակարանի երկու սենյակը տալ մակական պարտեզի