Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/510

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արժանապատիվ Մոսիո Թովմասին, և նորա ընկեր պարկեշտափայլ Աննա խանումին մեր կողմից սիրո ողջույն կնվիրեք։


Մի մոռացեք և աղա Հեթումի քեփն հարցնելու։


Փեսա Սոլոմոնն, փառք աստծո, կատարյալ առողջության մեջ է։


Ձեր' Հակոը Մ. ւքելիք-Հակոթյան»

                                1869


                       8. [ԱՎԱԳ ԱՎԹԱՆԴԻԼՑԱԳԻՆ]


Ի 1869 ամի, 22 մարտի, Թաըրիզ


Ազնիվ պարոն.


Ավելորդ եմ համարում իմ գործերի այժմյան վիճակից ձեզ որևիցե տեղեկություն տալ, մ տածելով, այն իրո ղութ յոլնքն, որ այնքան անտանելի են ինձ, չցավեցնել նոցանով մի վաղեմի բարեկամ ի սիրտ։


Բայց զարմանալի է, երբ մարդկային կյանքի մի տարրը շեղվում է յուր բնական կարգից, արդեն դժբախտության մրրիկը կատաղաբար սկսում է ամեն կողմից փոթորկել... ազգա կանք, բարեկամք, ընկերք և ծանոթք բոլորն հեռանում են հորանից.,. բայց մարգը, այդ դժոխմբեր դրության մեջ ոչինչ հույս, ոչինչ մխիթարություն և ապավեն չէ գտանում յուրյան, բացի այն միակ աներեվույթ էակը, որո վերա դրվում է անճարների հույսը։


Արդարև, ես մի մեծ պատերազմ եմ պատերազմում բախտի անհաջողության հետ, բայց միևնույն ժամանակ իմ սիրտս և իմ խղճմտանքս այնպես անդո րր և հանգիստ են որպես առաջ։ Ես միշտ մխիթարություն եմ գտանում իմ տեսած, լսած և կարդացած հազարավոր օրինակների մեջ, երբ բախտի անհաստատ ճախարակի շրջանը երբեմն մինչև աստղերր բարձրացնում է մարդը, իսկ երբեմն մինչև անդունդր ի խոր գլորում։


Կամք նախախնամության օրհնյալ եղիցի. կվարվիմք բախտի հեղափոխությանը հետ, միշտ ակներև անելով, որ աշխարհս անցավոր մի բան է։