Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/513

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այլև գրեցեք ինձ, թե ի՞նչ եք շինում ալժմ դուք, և ձեր նպատակները ի՞նչ է ձեր ապագայի մասին։

Աղա Երեմիայից ոչինչ լուր չունեմ, չգիտեմ այդ պարոնը ինչո՞վ է պարապվում այժմ։

Դուք կարդացած կլինիք «Մշակի» մեջ «Մելիքզադե » ստորագրությամբ մի պատմական հոդված վրաց թագավորազնի, վալիի Պարսկաստանի կյանքից, ես դարձյալ պատրաստում եմ մի հոդված վալիի մասին, խնդրեմ իմ եղբայրական ողջույնը մատուցանելով Աննա խանումին, ասեք, եթե նորան հայտնի էին որևիցե անցքեր վալիի կամ նորա հետ Պարսկաստան եկած թավադների մասին, հադորդել մեզ։

Այլև գրեցեք, թե «Մշակը» որպեսի ազդեցություն է ունենում տեղիդ ընթերցողների վերա, համակրում են, թե ո՛չ։

Ձեր՝ Հ. Մելիք-Հակոբյան.

Միրգա-Մելքոմ խանի մասին ոչինչ չեն գրում, թե նա ի՛նչ նորություններ արեց, կամ անելու միտք ունի Պարսկաստանի քաղաքական կյանքում։ Ձեր վերջին նամակը միսիոնարների մասին գրված ամենևին չէր կարդացվում թանաքի և թղթի անպիտ անիության պատճառավ:

1873

10. [ԱՎԱԳ ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆԻՆ]

Ի 1873 ամի, 117 մարտի, Թիֆլիս քաղաք

Ազնիվ բարեկամ պարոն Ավագ

Ձեր նամակներն բոլորն ստացած եմ, այսքան ժամանակ չպատասխանելուս պատճառը իմ առ ժամանակյա մարմնական տկարությունն էր։ Իմ Թիֆլիսեն դուրս գալս առժամանակ ետ ընկավ, չեմ կարող ճշտությամբ ասել, թե ե՛րբ կարող եմ հեռանալ այստեղից, որովհետև զանազան հանգամանքներ ստիպում են դեռևս սպասել։


33 Րաֆֆի. Երկերի ժողովածու, Б. А