Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/514

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Մշակի» համարներն կուղարկվին ձեր գրած հասցեներով: Զարմանում եմ փոստայում ամեն մի համարի մասին 15 կոպ. պահանջելու համար։ Այդ մի մեծ արգելք կարող էր լինել «Մշակի» Պարսկաստանում տարածվելուն։

  «Մեղուի» 7-րդ համարում կարդացի Խ. Գրիգորյանի նամակը, ես չեմ ճանաչում ո՞վ է այդ հիմարը։ «Մեղուի» խմբագրության անդամներից մեկը ինձ ասաց, թե նա իր նամակի մեջ զանազան անձնական հայհոյանքներ էր գրած իմ և էսպիոնի դեմ. միայն նոքա դուրս էին ձգել նրա նամակից։ Հարկավոր է մի լավ տաք շիշ այդ անասունին։

Ձեր երկու նամակներն պարոն Արծրունու անվամբ կարդացի, համարներն կուղարկվեն յուրյանց հասցեներով, միայն երրորդ և չորրորդ համարներն սպառված են։

Պարոն Արծրունին տվեց ինձ, և կարդացի պարոն Առաքելյանի նամակը, որո մեջ նա խոստանում է այսուհետև «Մշակին» նյութեր հաղորդել. նա հիշում է և իր թարգմանությունների մասին։

Թարգմանական գրվածքները «Մշակը» չի տպագրում, եթե նոքա հասարակական նշանակություն չունեին և կամ մասնավորապես հայերին չէին վերաբերում։ Թեհրանի «Իրան» լրագրի հետաքրրքրական տեղերից թարգմանություններ ավելի նշանակություն կունենան, որովհետև այդ լրագիրը Թիֆլիսում չէ ստացվում, բացի մի համարից, որ պարսից հյուպատոսարանը միշտ գաղտնի է պահում:

Այսուհետև ձեր նամակները կարող եք ուղղակի իմ անունով գրել։ Հաղորդեցե՛ք։ խնդրեմ, պարոն Ե. Շերմաղանյանր Թավրիզումն է, թե գնացել է Թեհրան։ Որովհետև նա ինձ ասաց, թե ևրկար չպետք է մնա այնտեղ։

Պարոն Մելիքազարյանցը ինձ պատմեց հաքիմ Սահարի աղջկա Ղրաբաաղում մարդի տալը, շատ ցավում եմ այդ թավրիզյան հավերժահարսի անբախտության մասին։ Ես զարմանում եմ, թե ինչու նորա ծնողքը այդպես անխոհեմարար վարվեցան։

Ձեր՝ Հ. Մ. Մելիք-Հակոբյան.

Եթե ժամանակ ունենաք ղարաղաղցոց լեզվով մի փոքրիկ ծիծաղաշարժ պատկեր գրեցեք։