Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/516

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեր դրությունը նույնն է որպես տեսած եք, տակավին չենք հաշտված անողոք բաղտի հետ... Ձեր ինձ գերմանիա գնալու հորդորը սաստիկ բաղձանք է թողած սրտիս մեջ,բաըց ինչ միջոցներով հասնիլ այդ նպատակին, այդ անորոշ է:

Պարոն Արծրունին առողջ է, բարևում է ձեզ, միայն ղեղճ անդադար աշխատությունից կմաղք է դարձել:

«Մեղվակների» ատելությունը դեպի «Մշակը» ու նորա աշխատակիցները օրստօրե ավելի տգեղ կերպարանքը է ստանում: Ցավալի է, որ գործող երիդասարտությունը այդպիսի ոխակալ հարաբերությանց մեջ է գտնվում:

Ձեր ազակիցը պ. ք. Պտկանյանը աստեղ է, բաըց դեռ երեսը տեսած չենք: Ես զարմանում եմ, այդ պարոնը մոտ տարիներումս երկու անգամ Թիֆլիսում գտնվեցավ, բաըց միշտ յուրյան թաքուստի մեջ պահեց:

այժմ պատրաստում եմ «Փունջի» 3-րդ հատորը տպագրության համար. այդ աշխատությունը եթե ոչ նյութապես, բաըց բարոյապես մխիթարում է մեր կյանքի դառնությունը:

Եթե գրգերից ավելի ծախվելու լինի, հայտնեցեք կրկին ուղարկել: