Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/523

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կամ, ասում եմ ձեզ, որ աններելի է ձեր կողմից։ Իհարկե, այս դեպքում մեծ դեր է խաղում ժողովրդի նախապաշարմունքը և նրա կոշտ ընտրողությունը, որ կարող չէ որոշել լավը վատից, այսու - ամենայնիվ, դուք պետք է գործ դնեիք Բոլոր ձեր եռանդր պատերազմել ամեն արգելքների հետ և առաջ տանել ձեր գործը,- դա է քաջությունը։ Բայց ձեր նամակից երևում է բոլորովին հուսահատված եք։

Ես ներկա ամսի վերջին, գուցե մի քանի օր Տետո, ճանապարհ կընկնեմ դեպի Թավրիզ. եթե դուք նպատակ կունենաք այնտեղ մնալու, ես կարող եմ այնպես տնօրինել, որ դուք մնայիք ձեր պաշտոնում, և հույս ունիմ, որ այնուհետև դպրոցի բարեկարկությունը ուրիշ կերպարանք կստանա, և այժմյան բաբելոնյան խառնակությունր կանհետանա։ Որպես ինձ երևում է, դպրոցի անկարգությունը բոլորովին ուրիշ արմատից է ծագում, նախ և առաջ պետք է այնտեղ մաքրել:

Ձեր այստեղ գալն այնքան նպատակավոր չէ. բայց Թավրիզում մի քանի տարի վարժապետությամբ պարապվելը ապագա ունի, դորանով ինքներդ կպատրաստվեք, թողյալ այդ, փոքրիշատե նյութապես կապահովեք ձեզ։ Թիֆլիսի մեջ մասնավոր դասերը խիստ անհաստատ արդյունքի աղբյուրներ են. ոչինչ բախտավոր վախճանի հասցնել կարոդ չեն. մենք տեսնում ենք այս գործով պարապվողների վիճակը,- թշվառություն, ավելի ոչինչ։

Ավելորդ եմ համարում ամեն ինչ գրել այժմ, հույս ունեմ, որ հունիսի 15-ին կտեսնվենք Թավրիզում և կխոսենք ինչ որ հարկն է:

Ձեր բարին ցանկացող'
Հ. Մելիք-Հակոբյան

17. ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

21 Տուլիսի, 1875, Սալմաստ

Պարոն Հ. Կարապետյան.

սիրելի բարեկամ,

Ձեր նամակը դեղորայքի հետ ստացա, շնորհակալ եմ ձեր հոգատարության համար: Ձեր պաշտոնի մեջ մնալու և պայմանի Նորոգվելու մասին ես աներկմիտ էի, ուրախ եմ, որ նույնը կատարվեցավ առանց տարաձայնության։