Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/529

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անհամբերությամբ սպասում եմ «Լումայի» պրոգրաման ստանալուն, իսկ այնքանը, որ Դուք Ձեր նամակով հայտնած էիք Ձեր ս. մսագրի ուղղության և նորա նպատակի մասին, բավականին գոհացուցիչ է. ցանկալի էր, որ «Լուման» լիներ հայկական շահերը պաշտպանող, նորա օգտին ծառայող, ազնիվ հայի սրտից բխած մի նվեր մեր գրականության չքավոր զանձանակին, որո համար կմնամ Ձեզ միշտ հարգող

Հ. Մելիք-Հակոբյանց

22.

ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

19 Հունիսի, 1876 ամի, Դավրեժ քաղաք

Մեծապատիվ Պարոն Ձեր ապրիլի 3-ին, որպես և մայիսի 23֊ի նամակները ստուցած եմ, բայց պատասխանը ուշացնելն իմ կողմից մի ուրիշ պատճառ չունի բացի ծուլությունից։ Իմ հոժարությունն «Լումային» աշխատակցելու վերաբերությամբ նույնն է, որպես առաջին նամակովս հայտնած եմ։ Եվ եթե մինչև այսօր հետաձգեցի որևիցե գրավոր բան ուղարկել Ձեզ, պատճառն այն էր, որ չհաճեցա բավականանալ փոքրիկ հոդվածներով, այլ ցանկացա մի այնպիսի աշխատություն ուղարկել «Լումային», որ մի քանի ամիսների պաշար կարողանա լինել։ Այս մտքով ես տվեցի արտագրել երկու հատորներից բաղկացած մի պատրաստի գործ, որ կոչվում է «Խաչագողի հիշատակարան»։ Բայց գրագրի դանդաղկոտությունն հետաձգեց ուղարկելը։

Բայց մինչև «Խաչագողի» Ձեր ձեռք հասնելը հարկավոր եմ համարում նորա պարունակությունը համառոտ կերպով հայտնել։ Այս աշխատությունը յուր ամբողջությամբ նվիրված է հայոց մշակ դասին և պատկերացնում է, թե որպիսի տեղային և հասարակա¬ կան հանգամանքներ ստիպում են նրանց թողնել հայրենիքը և պանդխտության մեջ բախտ որոնել։ Նյութը առնված է Պարսկաս

1 «Խաչագողներ» կոչվում են այն հանրածանոթ մոլաշրջիկ հայերը, որոնք թափառում են աշխարհի մի ծայրից դեպի մյուսը և զարմանալի ճարպկությներով փող են որսում, Այս երևելի խաբեբաների հասարակությունը Պարսկաստանում կազմում է համարյա մի առանձին դաս: