Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/570

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ները նույնպես առանձին գրքով կարտատպվի «Մշակից»: «Կայծերի» 11 հատորը կտպվի այս տարի նույնպես պ. Մելիք Հայկազյանի ծախքով։

Ընդունեցեք իմ խորին հարգանքը'

Հ. Մելիք-Հակոբյան

47. ՄԵԼՔՈՆ ՓԱՆՅԱՆԻՆ

'

Թիֆլիս. 3 մայիսի 1883 ս

մ.

Հարգելի բարեկամ, Ձեր ուղարկած փողերը թե վաճառված գրքերից և թե «Կայծերի» բաժանորդների մասին բոլորը ստացել եմ։ Պարոն Արծրունին նույնպես ստացել է «Մշակի» բաժանորդագինը։ Ներեցեք, որ այսքան ժամանակ չպատասխանեցինք։

Շտապում եմ հայտնել Ջեզ մի շատ տխուր լուր. ամսույս 1-ին պ. Արծրունու բնակարանը և «Մշակի» խմբագրատունը խուզարկության ենթարկվեցան, որը տևեց երեք օր։ Հուղարկողներն էին բացի ոստիկանությունից, նահանգական դատարանի պրոկուրորը և մի ժանդարմի գնդապետ։ Բոլոր թղթերը, ինչ որ կարողացան գտնել, թե պ. Արծրունու բնակարանի մեջ և թե խմբագրատան մեջ, գրավեցին։

Հայտնի չէ, թե ի՞նչ նպատակով կատարվեցավ այդ խուզարկությունը, անպատճառ մատնության գործ է, և գուցե մի որևիցե հայի մատը խառնված է այդ գործի մեջ։ Բայց ես վստահ եմ, որ տարած թղթերի մեջ չեն կարող գտնել այնպիսիները, որ պ. Արծրունու անձնավորությունը կասկածելի դարձնեին։ Ես իբրև նրա շատ մոտ բարեկամ, գիտեմ, որ նա երբեք կասկածավոր անձանց հետ հարաբերություններ չէ ունեցել, նրա գործունեությունը եղել է բուն ազգային, և դրա մեջ ևս կառավարության որոշած սահմաններից չէ անցել։ Այն բոլորը, ինչ որ կատարել է նա Տաճկաստանի հայերի վերաբերությամբ, կառավարությունից ծածուկ չէին։

Չգիտեմ ինչո՞վ կվերջանա այդ փորձանքը. չգիտեմ նաև, թե արդյոք «Մշակի» հրատարակությունը կխափանեն, թե ոչ։ Բայց ինչ էլ որ լինի, «Մշակը» գուցե մի քանի շաբաթ հրատարակվեչ չէ կարող, որովհետև խմբագրատան բոլոր նյութերը տարել են, մի թղթի պատառ անգամ չեն թողել։