Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/580

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ջեզ հայտնի գործը լավ դրության մեջ է թե ես և թեպ Արծրունին արդարացված ենք։ Երևանի 32 հոգի մեղադրվածներից կպատմվեն երեք անձինք միայն, թեթև պատժով։ Բայց թե ես և թե. Արծրունին տակավին գտնվում ենք երաշխավորության և հսկողության ներքո, որովհետև գործը ուղարկված է Ս, Պետերբուրգ, այնտեղ պետք է տան վերջնական վճիռը։ Իմ թղթերը դեռ շեն վերադարձրել։


Այս տարի ես շատ վնասներ կրեցի։ Մշտապես կաշկանդված Լինելով, ոշինշ գրել և ոչինչ հրատարակել չկարողացա։ Նույն դրությունը դեռևս շարունակվում է։ Երևակայեցեք մի գրողի վիձակը, որ պետք է ապրե գրական աշխատանքով։


Այս տեսակ դժվարություններ շատ ենք անց կացրել, կհամբերենք և կսպասենբ մինչև վերջը'


Ընդունեցեք իմ հարգանքը'


Հ. 1ГЬ լիք-Հակոբյան


55. [ձԱՄԲԱՐաւԱր ԱՌԱԾԱԲԱՆԻՆ)


18 քհկտեյ., 1883 ա<1., ք-իֆ1իօ


Հարդե լի բարեկամ


Հ. Առաքելյան,


Ջեր քույրը Ջեր նամակը բավական ուշ հասցրեց ինձ, ես էլ մի քանի օր հետաձդեցի պատասխանել, գուցե Ջեր խնդրածը կարողանայի գտնել, այդ պատճառով իմ պատասխանը ուշացավ, Ֆոնոգրաֆ չկա այստեղ, շատերից հարցրի, եթե թագաժառանգը փափագում է ունենալ այդ գործիքը, կարծեմ, ավելի հարմար է Թավրիզի միսիոներների միջնորդությամբ րերեչ տա Ամերիկայից։


Ջեր տեղեկու թյունները թավրիզի ազգային դպրոցի մասին տխուր տպավորություններ գործեցին իմ վրա* ո։յդ դպրոցի վրա կարծես թե մի անեծք կա, նա երբեք բարեկարգվեչ չի կարող։


Կաթողիկոսի ընտրության օրը մոտենում է, չգիտեմ թավրիզեցիք այս անգամ ո՞լմն են մտադիր ուղարկել էջմիածին. գոնե մի հասկացող և անկաշաոելի մարդ ուղարկեին։


Աղբյուրի» բաժանորդագրությունը 84 թվականի համար Հա էոՂ է գնում, առաջիկա օրվանից այդ ամսագիրը ավելի նպատակահարմար պայմանների մեջ կդրվիա Միրզոյանցը սաստիկ աշխատում է։