Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/600

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

70. [ԳՐԻԳՈՐ ԱՐԾՐՈԻՆՈԻՆ]

                 Բփֆփս» 18 £ոկաեմքհր, 18ՏՏ ամ.

Հարդելքր Գրիգոր

Ստացա Ձեր նամակը։ Ուրախ եմ, որ «Մշակը» իրավունը ստացավ կրկին հրատարակվելու. կատարյալ հաջողություն եմ ցանկանում։


Ես սպասում էի, որ Դուք կհրավիրեք ինձ և ինձ հետ «Մշակի» մի քանի բարեկամներին' միասին խորհելու, թե ինչպես և ի՞նչ կարգադրությամբ պետք է սկսել նրա վերստին հրատարակությանը, բայց:

Դուք հրավյիրում եք ինձ, որպես «Մշակի» հին աշխատակցին, միայն աշխատակցելու:

Շնորհակալ եմ Ձեր բարի ուշադրության համար, բայց շատ ցավում եմ, որ ինձ անհնար կլինի ընդունել Ձեր առաջարկությունը։


«Մշակի» դրությունը անորոշ տեսնելով, Դուք, որպես հայտնում եք Ձեր նամակի մեջ, դժվարանում եք վճռել, թե ե՛րբ և ո՛րքանով կարող կլինեք վարձատրել իմ աշխատությունները։ Ես ամենայն սիրով կհարմարվեի «Մշակի» դրության հետ, եթե գիտենայի, որ «Մշակի» փողերը միմիայն «Մշակի» վրա գործ կդրբվեին և ավել փող չէր մնա ինձ վարձատրելու համար, իհարկե:


Ձեզ մի չափավոր ապրուստ դուրս գալուց հետո։ Այո , ես կհարմարվեի և կսպասեի իմ վարձատրությունը «Մշակի» հաջողությունից, նրա բաժանորդների բադմ ությունից։ Բայց, որպեսդի այդ հաջողությունը հուսալի լինի, հարկավոր է, նախ, որ նրա խմբագրությունը օրինավոր պայմանների մեջ դրվի, երկրորդ, որ մեր հարաբերությունները կատարելապես որոշված լինեն թե դեպի Ձեզ, և թե' դեպի «Մշակը»։


Ես երբեք այսպես խստապահանջ չէի լինի, եթե մեր մեջ մնացած լիներ առաջվա մտերմությունը և փոխադարձ հավատը։ Բայց անցյալ փորձերը, այն դա“ռն, տխո՜ւր փորձերը ինձ սովորեցրին, որ ավելի լավ կգործի սկզբից ամեն պայման որոշեր քան թե ապագայի համար անբավականությունների պատճառներ թողնել։


Խնդիրը բոլորովին այլ կլիներ, եթե իմ դրությունը փոքրիշատե ապահովված լիներ, և ես գրեի միմիայն իմ անձնական բավականության համար։ Բայց ես ապրում եմ իմ դրական աշխատանքով և, բացի ինձանից, մի ամբողջ ընտանիքի ապրուստը պետք է այղ աշխատանքից հայթայթվի։ Ուրեմն ես չեմ կարող գնահատեչ իմ աշխատանքը, թեև ոմանք, մինչև անդամ