Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/608

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մինչև ամենքը իրանց ասելիքը ասեն, հետո փաստերով կապացուցանեմ, որ այդ գիրքը Աբրահամ կամ Ապրես Բեկնազարյանների գործը չէ, այլ Մակար վարդապետի կեղծ աշխատությունն է:

Վերջացնելով նամակս, բարեկամական խորհուրդ կտայի Ձեզ, որ Դուք այդ մեղքը Ձեզանից հեռացնելու համար, քանի որ գիրքը բոլորովին տարածված չէ, մի օրինակ ուղարկեցեք Թիֆլիսի,«Տպագրական ընկերությանը» և խնդրեիք, որ քննեին և իրանց կարծիքը հրապարակավ հայտնեին, որպեսզի ապագայում այդ գիրքը պատմության մեջ մոլորության պատճառ չդառնար։

Ընդունեցեք իմ խորին հարգանքը

Հ. Մեփք-Հակոբյան (Րաֆֆի)

18 8 7

75. [ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱԲԵԼՅԱՆԻՆ]

Թիֆֆլիս, 28 հուլիսի, 1887 ամի

Մեծապատիվ պարոն Աղեքսանդր Հ. Աբելյանց, Պարոն Շիրվանզադեն հաղորդեց ինձ Ձեր բարի ցանկությունը, որով կամեցել էիք նպաստել «Կայծերի» 2րդ հատորի տարածմանը Բաքվի մեջ։ Շնորհակալ եմ Ձեր անկեղծ համակրության համար: Ամսույս 25-ին փոստով ուղարկվեցավ Ձեզ 22 օրինակ, որից մեկը կընդունեք իմ կողմից Ձեզ նվեր, մեկը կրնծայեք Ձեր գործավորների ընթերցարանին, իսկ մնացյալ 20-ը կվաճառեք։

Նույն կապոցի մեջ կգտնեք 20 անդորրագիր «Սամվելի» բաժանորդագրության։ Խնդրեմ տարածեք Ձեր ծանոթների մեջ։

Դեռ «Սամվելի» առաջին գլուխները նոր էին լռւյս տեսել «Ար ձագանքի» մեջ, ես շատ տեղերից նամակներ ստացա, ցանկու թյուն էին հայտնում այդ վեպը առանձին գրքով տպագրված տես¬ նել։ Իմ ընթերցողների բաղձանքներին բավականություն տալու համար ես սկսեցի առանձին գրքով արտատպել «Արձագանքից» Մինչև այժմ տպված է 34 թերթ, այսինքն` 534 երես Հույս ունեմ, մինչև նոյեմբեր ամիսը տպագրությունը վերջանա։ «Սամվելի» առաջին հատորը բաղկացած կլինի երեք գրքերից, թե՛ գիրքը, և թե' ծավալը ավելի մեծ կլինի, քան թե «Կայծերի» 2-րդ հատորը: