Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հահուն կրոնի միամիտ ժողովրդին հարստահարեի — խաչագողություն է։ Եվ ինքը պ. Սիմոնյանցը միևնույնն է ասում։

Այդ էլ մի տեսակ խաչագողություն է, անդադար բարձրաձայն գոռալ, գոչել.— Ով հայեր, սիրելի ազգ, պահպանեցեք մեր թերթը. որովհետև մենք ձեր կրոնի և եկեղեցու պաշպանն ենք։ Մենք պահպանում ենք ձեր հավատը Ամիրխանյանցի որոգայթներից։ Եթե մենք ձեզանից 10 ռուբլի կառնենք, և մեր թերթի ճակատին կգրենք «ամենօրյա» վերնագիրը,— իսկ հետո ձեզ կխաբենք և շաբաթը երեք անգամ կտանք մեր թերթը, դուք սիրելի հայեր, դրա վրա չպիտի բարկանաք, որովհետև մենք ձեր եկեղեցու պաշտպանն ենք. եթե մենք չլինենք, Ամիրխանյանցը կքանդե ձեր եկեղեցին։ Եթե մենք ձեզանից ակցիաներով հազարներ կառնենք, բացի դրամագլխից և դիվիդենտ կխոստանանք, իսկ հետո ձեր փողերը կխժռենք,— դուք սիրելի հայեր, այդ մասին ձայն մի հանեք, որովհետև մենք ձեր եկեղեցին պաշտպանում ենք Ամիրխանյանցի դեմ։ Երբ որ մենք սարքելու լինենք հոբելյանի կոմեդիան, դուք մեզ փողեր և ընծաներ ուղարկեցեք, որովհետև մենք ձեր եկեղեցին պաշտպանում ենք Ամիրխանյանցի դեմ։

Եվ այսպես մի՛շտ Ամիրխանյանց, մի՛շտ Ամիրխանյանց և ամեն դեպքում Ամիրխանլանցը բավական հրապուրիչ առիթ է միամիտ ժողովրդի կրոնական զգացմունքը հարստահարելու համար։

Պետք է խիստ թշվառ համարել մի եկեղեցու գրությունը, երբ նրա քանդողը կլինի Ամիրխանյանցը, իսկ պաշտպանը` «Մեղուն»։ Այդ կեղծավորները փարիսեցությունը հասցնում են մինչև այն աստիճանի, որ աշխատում են հավատացնել հայոց ժողովրդին, որ եկեղեցին ամբողջ տասնութ դար ազգի հոգու, մտքի և սրտի հետ միացած եկեղեցին, խաղաթղթի պատառներից շինված մի տնակ է, որ կազմում են երեխաները, և եթե Ամիրխանյանցը փչել ու լինի, իսկույն կքանդվի։ Այս բոլորը ինձ հիշեցնում է մի աղվեսի առակ։

Արագիլը բույն էր դրել հաստաբուն, բարձրադիտակ կաղնի ծառի վրա, որի կատարը հասել էր մինչև ամպերը։ Նա իր հոյակապ բույնի մեջ խաղաղությամբ ապրում էր և կերակրում իր ճտերին։ Հանկարծ խորամանկ աղվեսը մտածեց օգուտ քաղել արագիլի միամտությունից։ Նա ամեն օր գալիս էր թրխկացնում էր ծառի բունին և ձայն էր տալիս. «Ցած գցիր ճտերիցդ մեկը, որ ես ուտեմ, դու չե՞ս իմանում, որ ես եմ պահպանում քո բույնը.