Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/634

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աակահարմար է գանում չտպագրել հոդվածի երկրորդ կեսը, որի հետևանքով էլ ալն մնացել է անտիպ։


Հրապարակված է Օաֆֆի ստորագրությամբ։


Արտատպված է «Արձագանքդ լրագրից, 1692 թ., № 150, էշ It ՎԻՄԱԳՐՈՒԹՅՈՒՆ!! (MlԻՍԱՀԱՅևՐԻ ՄԵՀ (W 151)


«Վիպագրությունը ոուսահալերի մեջ» հոդվածը Ր աֆֆու անտիպ գործերից է, որը աոաջին անգամ Հրապարակվել է հեղինակի մահվանից հետո, 1889 թվականին Աննա Րաֆֆին հեղինակի ձեռագրերի միջից հայտնաբերելով այս հոդվածի ինքնագիրը, տպագրության համար հանձնում է «Մշակի» խմբագրությանը։


«[Վիպագրությունը» «Մշակում» Լույս տեսնելուց հետո առիթ է դաոնում մի ընդարձակ բանավեճի, որ ծավալվում է մի կողմից երիգոր Արծրունու և մյուս կողմից Արձագանքի» խմբագիր' Աբգար:


Հովհաննիսյանի միջև, որին մասնակցում են նաև «Նոր դարի» խմբագիր Սպանդար Սպանդարյանր, Աննա Րաֆֆին, Սիմոն Հախումյանն ու Շիրվանզադեն։ (Տե՛ս «Մշակ», 1889, «V 12, 15, 19, Արձագանք», 1889 թ., M 3, էջ 41, M 4, էջ 59, M 5, էջ 69— 75* «Նոր դար 1889 թ., A? 13, 16, 18)։


«Արձագանքը» և «Նոր դարը» Արծրոլնոմ։ մեղադրում են Րաֆֆու հոդվածի աղավաղման համար։ Արդար Հովհաննիսյանն ու Շ իրվանզ ադ են պնդում են, որ «Մշակի» խմբագիրը իրավունք չունի հոդվածից հանելու Ղաղայանին ու Պ. Սիմոնյանցին վերաբերող տողերը։ Այս առիթով «Մշակում» հանդես է գալիս նաև Աննա Րաֆֆին և պարզարանում, որ ինքն է հանել ինչպես Աղա յանին ու Սիմոնյանին վերաբերվող տողերը, այնպես էլ այն հատվածը, ուր Րաֆֆին խոստանում է առանձին հոդվածով անդրադառնալ «Փորձի» և «Արձագանքի» կատարած դերին։


«Վիպագրությունը ոուսահալերի մեջ» հոդվածի դրության թվականը հեղինակի, ինչպես նաև հրատարակիչ Աննա Րաֆֆու կողմից չի մատնանշված։ Գ. Արծրունին գրության մոտավոր թվականը համարում է 1886—87-ը, իսկ «Արձագանքի» խմբագիր Աբգար Հովհաննիսյանը գրությունը վերագրում Հ 1888 թվականի հունվարին։ Վերջին վկայությունը ավելի քան հավանական է, որովհետև Աղայանի և Րաֆֆու միջև տեղի ունեցած բանավեճը, որի անմիջական ազդեցության ծնունդն է նաև այս հոդվածը, տեղի է ունեցել 188? թվականի վերքում, ուստի և հոդվածը չէր կարող ավելի վաղ գրված լինել։


«Մշակից» բացի, «Վիպագրությունը» տպագրվել է նաև 1891 թվականին հեղինակի «Վեպիկներ և պատկերներ» ժողովածվի առաջին հատորում' իբրև առաջացան Այս հոդվածը տպագրվել է նաև գրականության ինստիտուտի հրատարակած Րաֆֆի «Գրականության մասին» մողովածվում, Երևան, 1958 թ», էջ 325:


Հոդվածը հրապարակվել է Րաֆֆքւ ստորագրությամբ Արտատպված է «Մշակից», 1889 թ., J4 9, էջ 1


«ԱՏՄԱԿԱՆ ՈԻՍՈԻՄՆԱՍԻՐՈԻԹՅՈԻՆՆԵՐ (№ 159-494)


Մինչև 1882 թվականը Րաֆֆին ընթերցող ամենալայն շրջաններին հայտնի վիպասան, հրապարակախոս, քննադատ, մանկավարմ, հասարակական Ո1 քաղաքական գործիչ, իսկ երբ 1882 թվականին «Մշտկում» հրապարակվում է