Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա։ Իմ կյանքը վտանգի մեջ էր։ Մոլեռանդ մահմեդականները կատաղած էին իմ դեմ։

Ատրպտտականի փոխարքա և Թավրիզի գլխավոր կառավարիչ Սահար—դիվանը, քննելով մատնությունը, գտավ, որ դա մի քանի խարդախ հայերի ինտրիգա էր իմ դեմ և ավելի ոչինչ: Բայց իմ կյանքը գրգռված ամբոխի կատաղությունից զերծ պահելու համար, Սահար—դիվանը մի շաբաթվա չափ ինձ պահեց իր տանը, հետո խորհուրդ տվեց առժամանակ հեռանալ Պարսկաստանից, մինչև հուզմունքը դադարի։ Ինձ տվեցին կառավարության սուրհանդակներ։ Ես ստացա անձնագրեր ռուսաց հյուպատոսարանից և պարսից դիվանխանայից, գիշերով թողեցի Թավրիզը, և երկրորդ օրվա առավոտը արդեն գտնվում էի ռուսաց հողի վրա:

Այդ անցքի մեջ միջամտություն է գործել Պարսկաստանի առաջնորդ Անդրեաս եպիսկոպոսը, այդ անցքի մեջ միջամտություն են գործել մի քանի հյուպատոսներ. այդ անցքի մասին հեռագրեր են գնացել Թեհրան և այնտեղից պատասխաններ են ստացվել,— վերջապես այդ անցքը հայտնի է Պարսկաստանի բոլոր հայերին, դա ծածուկ բան չէ, ամենքը գիտեն, որ ես մատնության զոհ եմ եղել, հալածվել եմ, բայց իմ պատվի դեմ ոչ մի անարգանք չի կատարվել։

Եվ ինչ զարմանալի բան է, որ Պարսկաստանի պես մի երկրից ուր կամայականությունը տիրում է օրենքի տեղ, տարեգրել են ինձ։ Ես մի փոքրիկ ազգի փոքրիկ գրողն եմ։ Բայց այս տեսակ հալածանքներ պատահել են ամենամեծ ազգերի մեջ ամենամեծ գրողների վերաբերությամբ։ Ֆրանսիան մի ժամանակ աքսորեց իր միջից Վիկտոր Հյուգոյին, իսկ այժմ պաշտում է նրան։

Բանտը, աքսորը, հալածանքը վիճակված է եղել մի քանի ամենանշանավոր բանաստեղծներին և դրա մեջն է նրանց փառքը։

Պ. Սիմոնյանցը խոսում է մի Հ… Մ.—ի մասին ևս և իբր թե այդ անձը 72 թվից հետո (լավ հիշեցեք 11 տարի առաջ) Թավրիզից նամակով դիմել է նրան, առաջարկել է նրա թերթին թղթակցել և աշխատակցել, և այդ նամակը պահվում է «Մեղուի» խմբագրատանը և այլն։ Հետո նա խորհուրդ է տալիս ինձ, որ ֆալչիներից հարցնեմ, թե ով է այդ Հ… Մ…ը։

Առանց ֆալչիներից հարցնելու ես գիտեմ, որ հիշյալ անձը ես եմ եղել։ Իրավ է, ես իմ կյանքում մի անգամ դժբախտություն եմ ունեցել պ. Սիմոնյանցին մի նամակ գրելու։ Բայց թե ի՞նչ առիթով,— ահա` այստեղ է հետաքրքիր կետը, որ պ. Սիմոնյանցը

5 Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ. X