Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/651

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թավրիզի Արամյան դպրոցում ստեղծված դրությանը (որի մասին նա լրիվ տեղեկություններ ուներ Հ. Կարապետյանի և այլոց միջոցով) շատ տխուր տպավորություն է գործում նրա վրա։ Րաֆֆին այդ բոլորի պատճաը տեսնում էր ուսուցչական ժողովների բացակայության մեջ։ Րաֆֆին մեղադրում է նաև իր բարեկամին՝ Հ. Կարապետյանին, որը ցանկացել է «Ծեծի զորությամբ ստիպել աշակերտներին սովորելու յուր դասերը: Դա,— ասում է Րաֆֆին,— վարժապետի անհմտության գլխավոր նշաններից մեկն է»։ Քաջատեղյակ լինելով Արամյան դպրոցի իրադարձություններին։ Րաֆֆին որոշում է գնալ Թավրզ, աշխատել այնտեղ և ուրիշ կերպարանք տալ դպրոցի բարեկարգությանը։

Նամակը հրապարակվում է առաջին անգամ։

Արտատպված է ինքնագրից (տե՛ս ԳԱ գրականության և արվեստի թանգարան, Րաֆֆու ֆոնդ, № 21)։

17.

ՀԱՄԲԱՁՈՒՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ

Ինչպես տեսանք նախորդ նամակի ծանոթագրության մեջ, Րաֆֆին ցանկանում էր գնալ Թավրիզ և աշխատել Արամյան դպրոցում։ 1875 թվականի հունիսի սկզբին դուրս գալով Թիֆլիսից, նա ուղևորվում է Թավրիզ։ Տեղում գործերը ավարտելուց հետո Րաֆֆին գնում է հայրենի գյուղը, հարազատների մոտ հանգստանալու։

Այս նամակր Գրված է Սալմաստից։ Ինչպես նկատելի է նամակի բովանդակությունից, Րաֆֆին ճանապարհին հիվանդանում է և դեղորայք է խնդրում իր բարեկամից։

Նամակը հրապարակվում է առաջին անգամ։

Արտատպված է ինքնագրից (տե՛ս ԳԱ գրականության և արվեստի թանգարան, Րաֆֆու ֆոնդ, № 22)։

18.

ՀԱՄԲԱՐձՈՒՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ

Այս նամակը ևս նախորդի նման գրված է Սալմաստից։ Րաֆֆին արդեն առողջացել էր և շտապում էր օր առաջ հասնել Թավրիզ, որովհետև ցանկանում էր «դպրոցի համար նոր պրոգրամա կազմելու:Ըստ Րաֆֆու կազմած նախնական ծրագրի դպրոցում պետք է ավանդվեր նաև Իրանի աշխարհագրությունը։ Այդ նպատակով էլ նա իրազեկ է պահում Հ. Կարապետյանին, թե ինչ ճանապարհով պետք է ձեռք բերել անհրաժեշտ տեղեկություններ այդ առարկայի վերաբերյալ:

Նամակ հրապարակվում է առաջին անգամ։ Արտատպված է ինքնագրից (տե՛ս ԳԱ գրականության և արվեստի թանգարան, Րաֆֆու ֆոնդ,№ 23)։

1876

19.

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

Համբարձում Առաքելյանը Րաֆֆու հայրենակիցներից էր։ Կյանքի վաղ շրջանում ապրելով Պարսկաստանում, նա ակտիվորեն մանակցում էր տեղի հասարակական ու կուլտուրական կյանքի զարգացմանը: