Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/673

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

65.ՄԵԼՔՈՆ ՓԱՆՅԱՆԻՆ

Նամակը գրված է այն ժամանակ, երբ Արծրունին «Մշակի» հրատարակման գործը հանձնելով Րաֆֆուն ուղևորել էր արտասահման:

Րաֆֆին և իր ընկերները թեև անհրաժեշտ համարվող բոլոր փաստաթղթեր ներկայացրել էին, բայց և այնպես կառավարությունը զանազան պատրվակներ բերելով, արեգելակում էր «Մշակի» հրատարակում:

 «Ավետիք Արասխանյանցի անվայել վարումունք», որի մասին նամակում ակնարկում է Րաֆֆին, վերաբերում լայն իրողությանը, որ Արծրունու ոնանկանալուց հետո նա հակադրվելով Րաֆֆուն, Ն. Աբելյանին և Գ. Միրզոյանին, ապարդյուն ջանքեր էր գործադրում «Մշակի» հրատարակման իրավունքն իր ձեռքը գցելու համար։

Նամակը առաջին անգամ հրապարակվել է «Արարատ» ամսագրում», ինչպես նաև տեղ է գտել Րաֆֆի «Գրականության մասին» ժողովածվում (էջ 303}։ Արտատպված է «Արարատ» ամսագրից, 1913 թ., № 6—7, էջ 579։

66.

ԱՎԱԳ ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆԻՆ

Պատասխանելով Ավթանդիլյանի 23-ը օգոստոսի նամակին, Րաֆֆին նրան բացատրում է, որ Մարտիրոս Մելիք-Թադևոսյանի ուշացման պատճառով ինքը չկարողացավ վերջինիս Թիֆլիսի «Արհեստավորաց ուսումնարանում» տեղավորել։

Այնուհետև Րաֆֆին իր բարեկամին ծանոթացնում է «Մշակի» հրատարակման հետ կապված դժվարություններին։ Նամակը հրապարակվում է աոաջին անգամ։ Արտատպված է ինքնագրից (տե'ս ԳԱ գրականության և արվեստի թանգարան, Րաֆֆու ֆոնգ, № 14)։

18 8 5

67.

Մելքոն ՓԱՆՅԱՆԻՆ

Այս նամակով Րաֆֆին իր բարեկամին հաղորդակից է դարձնում կաթողիկական թեկնածուի մասին իր ունեցած մտորումների հետ: Հարկ է նշել, որ այս հարրցի վերաբերյալ Րաֆֆու ունեցած ցանկություններն ու կանխատեսումները չեն արդարանում, որովհետև Խրիմյանի փոխարեն Ամենայն հայոց կաթողիկոս է ընտրվում Մակարը:

Հայոց դպրոցների մասին եղծ խոսակցությունը վերաբերվում է 1884 թվականի փետրվարի 16-ի Բարձրագույն հրամանին, որի մեջ պահանջվում էր երկու: