Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/678

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արտատպված է ինքնագրից է(տես ԳԱ գրականության և արվեստի թանգարան, Ալքսանդր Աբելյանի ֆոնդ, № 31 ա):

76. [ԽԱՉԱՏՈՒՐ ՏԵՐ_ԶԱՔԱՐՅԱՆԻՆ]

Խաչատուր Տեր- Զաքարյան, որին ուղղված է այս նամակը, Թավրիզի Արամյան դպրոցի դասատուներից է, որը նամակագրական կապեր ուներ Րաֆֆու հետ և օգնում էր նրան գրքերի տարածման գործում:

Մահտեսի Սիմոնը Րաֆֆու աշակերտ և «Ջալալին» վեպի հրատարակի: «Երեք միմյանց բոլորովին հակառակ խմբագրությունները» ասելով Րաֆֆին նկատի ուներ «Մշակին» «Արձագանքին» և «Նոր դարին», որոնց դիմել էին թավրզեցիները դասատու վերձելու համար:

«Կայծերի» բաժանուդների ցուցակը, որը Րաֆֆին կարծում էր, թե «Խուզարկություն եղած ժամանակ մյուս թղթերի հետ տարել են, այժմ գտնվում է Գա գրականություն և արվեստի թանգարանում (տես Րաֆֆու ֆոնդ, №33ա): Խաչատուր Տեր-Զաքարյաբնի Րաֆֆուն գրած 19-ը սեպտեմբերի պատասխան նամակից (տես նույն տեղում, №36) իմանում ենք, որ հիշյալ ցուցակը գտնվել է Խաչատուր Տեր-Զաքարյանի թղթերի մեջ, որը «Կայծերի»առաջի հատորի հետ նրան էր ուղարկել Րաֆֆին։ Նամակն հրապարակվում է առաջին անգամ:

Արտտտպված է ինքնագրից ((տե՛ս Գա գրականության և արվեստի թանգարան, Րաֆֆու ֆոնդ, №29 ):

77.[ԽԱՉԱՏՈՒՐ ՏԵՐ- ԶԱՔԱՐՅԱՆԻ]

Թավիզյան բարեկամ Խաչատուր Տեր-Զաքարյանին ուղարկելով 30 օրինակ «Կայծերի» երկրորդ հատորից, Րաֆֆին խնդրում է նրան հանձնել բաժանորդներին։Միևնույն ժամանակ Րաֆֆին նրան հանձնարարում է նույն գրքից 4 օրինակ տալ Ավթանդիլյանին, իբրև վարձատրություն այն բանի համար,որ նա ժամանակին արտագրել էր «Կայծերի» առաջին հատորի մի մասը։ (Տե՛ս այս հատորում № 26 նամակը)։

Ընտանիքը Թիֆլիս տեղափոխվելու մասին արած հանձնարարությունը վերաբերում է կնոջը՝ Աննա Րաֆֆուն և Արամ ու Արշակ որդիներին, որոնցից առաջինը՝ Արամը, 11 տարեկան էր: Ֆեներջյանը Թավրիզի դպրոցի դասատուներից էր, որը օգնում էր Րաֆֆուն գրքերի վաճառքի գործում: Նամակն հրապարակվում է առաջին անգամ:

Արտատպված է ինքնագիծ (տե՛ս Գա գրականության և արվեստի թանգարան, Րաֆֆու ֆոնդ,№ 30:

78. [ՎԱՍԻԼ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ]

Վասիլ Եղիաղարյանի, որին հասցեագրված է այս նամակը, Երևանի մտավորականության աչքի ընկնող ներկայացուցիչներից մեկն էր:Թե նա երբ է ծանոթացել Րաֆֆու հետ և ինչ հանգամանրներում, մեզ չհաջողվեց պարզել,բայց