Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/679

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ նրանք շուրջ տասներկու տարի եղել են ծանոթներ, գտնվել են դերտ հարաբերության մեջ և ունեցել են տևական նամակագրություն, դա փաստ է:

Վասիլ Եղիազարյանը եղել է Երևանում Վասակ Պապաջանյանի և Իսահակ Տեր-Զաքարյանի գլխավորած «Հայասեր Ազգասեր» գաղտնի կազմակերպության ամենաակտիվ անդամներից մեկը: Նա պատմում ր Երևանում մեղադրված 22 երիտասարդներից այն 3-ի թվին, որոնց կառավարությունը ձերբակալում է: (Տե՛ս այս հատորում №54 նամակը):

Վ. Եզիազարյանի գործակից և նույն գործով մեղադրված իրավաբան Ռուբեն Հասան-Ջալալյանի մոտ կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերում են Րաֆֆու նամակներից մի քանիսը, որոնք քննվող գործի տեսակետից լուրջ կասկածներ են հարուցում: Ահա այս պատճառով էլ ժանդարմերիային վարչությունը հետաննությւոն է սկսում նաև Թիֆլիսում, խուզարկում են «Մշակի» խմբագրատունը և Արծրունու ու Րաֆֆու բնակարանները:

Երևանում կատարված խուզարկության ընթացքում պարզվում է, որ «Հայասեր ազգասեր» կազմակերպության անդամները «հրատարակչական ընկերության» անվան տակ փող են հանգանակում և զենք են առաքում Արևմտյան Հայաստան: Այս տեսակետից կասկած հարուցող փաստեր են թաքնված նաև Րաֆֆու «Ձեր պահանջած գրքերի ցուցակը հանձնեցի» «Կենտրոնական գրավաճառանոցը», «Ձեր հանձնարարությունը կկատարեն» նախադասության մեջ»:

«Ընտանիքս բավական ուրախ Թիֆլիս տեղափոխվելու համար» ակնարկը վերաբերում Րաֆֆու կնոջը և երկու զավակներին, որոնք մինչև 1887 թվականի դեկտեմբերը բնակվում էին Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում:

Նամակն հրապարակվում առաջին անգամ:

Արտատպված է ինքնագրից (տե՛ս ԳԱ գրականության և արվեստի թանգարան, Րաֆֆու ֆոնդ, №18):

1888

79. (Մելքոն Փանյանին)

Պատսխանելով Փանյանի 25-ը թետրվարի նամակին և խոստանալով ուղարկաել «Կայծեբի» երկրորդ հատորից երեք օրինակ, Րաֆֆին իր բարեկամին տեկացնում է «Սամվելը» լույս տեսնելու մասին:

Փանյանին գրած այս վերջին նամակում Րաֆֆին թեև իր մտավախությունն է հայտնում, որ «հայերը տակավին պատրաստված չեմ մի լուրջ և ծանր բան կարդալու համար» բայց և այնպես «Սամվելը» արժանում է արտակարգ ընդունելության:

Ուշագրավ է այն հանգամաքը, որ Րաֆֆուց նվեր ստացոր մարդկաքնց ցուցակում տեղ է գտել նաև երիտասարդ բանաստեղծ Հովհանես Հովհանիսյանի անունը:

Նամակն առաջին անգամ հրապարակվել է «Արարատ» ամսագրում: Արաապված է նույն ամսագրից,