Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կամ հակաճառություն, այլ կարծիքների այն կերպով հայտնել ձևը, որ ներշնչված է կուսակցական հոգով։ Կրիտիկայի նպատակը բարձր է, իսկ պոլեմիկայինը՝ ստոր։ Իսկ մեզ մոտ մի կարծիք այս կամ այն աշխատության մասին կոչվում է կրիտիկա։ Կրիտիկան հիմնվում է լայն մտահայեցողության վրա, հետազոտու է քննելի առարկան ամեն կողմից, իսկ պոլեմիկան որոնում է նեղ մանրամասնություններ, անձնատուր է լինում չնչին բծախնդրությունների։

Զանազան ազգերի մոտ նայելով ընթերցող հասարակության զարգացման աստիճանին, կրիտիկան ևս իր աստիճանը պետք ունենա։ Մեզ մոտ դեռ կրիտիկայի բարձր փիլիսոփայական հետազոտությունները անհասկանալի կլինեն։ Մեզ մոտ կրիտիկոս պետք է այն գործը կատարե, ինչ գործ որ կատարում է աստվածաբանը սուրբ գրքերի մեկնաբանության մեջ։ Ստեղծագործության և տաղանդի ամեն մի արդյունքը սուրբ է։ Կրիտիկոսը պետք է բացատրե, լուսաբանե և ավելի պարզ կերպով պետք է երևահանե այն գաղափարները, որ թաքնված են մի գրական աշխատության մեջ, և որոնք անզարգացած ընթերցողը ըմբռնել չէ կարող: Մեզ մոտ կրիտիկան պետք է դաստիարակող լինի, պետք է կրթական նշանակություն ունենա,— պետք է ժողովրդականացնե այն բարձր ճշմարտությունները, ինչ որ հեղինակը վիպական ձևով արտահայտել է իր աշխատության մեջ։

Այդ ասելով ես ամենևին նպատակ չունեմ հայտնելու, թե կրիտիկոսը պետք է աչքը գոցե իր քննելի առարկայի թերությունների վրա կամ պետք է լռե, երբ կնկատե նրա մեջ վնասակա գաղափարներ։ Բայց չպիտի մոռանանք և այն, որ կրիտիկան զանազան տեսակետներ ունի։ Ա՛յլ է նայել մի գրական աշխատության վրա նրա գեղարվեստական կողմից, ա՛յլ է նայել նույն աշխատության վրա նրա տենդենցիայի կողմից։ Կարող է տենդենցիան վնասակար լինել և մինչև անգամ անբարոյական չինել:

Բայց դրանով աշխատությունը չի կորցնում իր նշանակությունը երբ նա գեղարվեստական կողմից կատարելագործված է: Մի բարոյագետ նայելով Վեներայի արձանի վրա, կվրդովվի տեսնելու նրա մերկությունը, մի արհեստագետ կհիանա, երբ կնկատե նրան մեջ հանճարի և ստեղծագործության հրաշալիքը։ Մենք շատ անգամ մեծ ուրախությամբ երգում ենք այս և այն բանաստեղծի երգերը գինու, գեղեցիկ կնոջ և սիրահարությունների վրա, թեև շատ լավ գիտենք, որ գինին, գեղեցիկ կինը, սիրահարություններ