Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԹԱՐԳՄԱՆՉԻՑ

Թարգմանելով ռուսաց լեզվից Պլատոն Զուբովի «Ղարաբաղ Աստղագետը» (Карабагский Астролог) անունով վեպը, մեր նպատակն է եղել ծանոթացնել հայ հասարակությանը այդ գեղեցիկ աշխատություն հետ, որի նյութը առնված լինելով Ղարաբաղի մելիքների կյանքից, հարկավ, մեզ հայերիս համար պետք է շատ հետաքրքիր լինի։


«Ղարաբաղի Աստղագետը» տպվեցավ Մոսկվայում 1834 թվականում, կնշանակե, մեզանից 48 տարի առաջ։ Բայց չնայելով, որ այդ գրքի լույս տեսնելուց անցել է մի ամբողջ կես դար, այսուամենայնիվ, մենք հայերս, մինչև այսօր ոչ միայն նրա բովանդակության հետ ծանոթ չէինք, այլ նրա գոյության մասին անգամ տեղեկություն չունեինք: Մենք չգիտենք, որ ռուսաց գրականության մեջ կա մի գիրք, որը ամբողջապես նվիրված է Ղարաբաղում կատարված տխուր անցքերին…

Այժմ ներկայացնելով «Ղարարաղի Աստղագետը» մեր ընթերցող հասարակությանը, մեր ցանկությունն է` ոչ միայն ծանոթացնել նրան մի գեղեցիկ վիպական ստեղծագործության հետ, որի մեջ արևելյան կյանքը նկարված է իր պարզ, նահապետական գույներով, այլ առավել թանկագին է մեզ համար այգ գիրքը այն կողմից, որ իբրև մի պատմական արձանագրություն» բավական ճիշտ կերպով պատկերացնում է մեզ այն աղետալի հանգամանքները, որոնք Ղարաբաղի հայկական իշխանությունները