Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բազմաթիվ պատմական, աշխարհագրական և գեղագրական անուններ կային, մի թե նրանց մեջ սխալներ ցույց տալ չէ կարող։ Բայց ինչ անե պարոնը, ոչ հին Հայաստանի աշխարհագրությունը գիտե և ոչ նրա պատմությունը։ Մի մարդ պետք է օգնե նրան։ Օգնությունը հասնում է: Մի վախեցի, թե էզրումցի պարոն այդ միջոցին պատահմամբ հյուր է լինում «Մեղուի» խմբագրատան մեջ։ Նա տալիս է մի երկար ցուցակ աշխարհագրական, պատմական և գեղագրական անունների, որոնք իբր թե սխալ էին գրված «Կայծերի» մեջ։ Այդ բոլորը լավ էր, նպաստավոր էր կրիտիկոսի համար։ Բայց որտե՜ղ մտցնել նրանց։ «Կայծերի» քննադատությունը արդեն տպվել, վերջացել է։ Բայց պ. Հայկունու համար միևնույն է, նա ստանում է հիշյալ ցուցակը որպես մաքուր արծաթ, տեղավորացնում է «Խաչագողի հիշատակարանի» քննության մեջ։

Եվ այսպես, պ. Հայկունու հոդվածը մի անկապ, խառնիխուռն և վայրիվերո գրված է։ Նա ոչ միայն կրիտիկա չէ, այլ պոլեմիկա կոչվելու արժանավորությունից զուրկ է։ Պոլեմիկայի մեջ առանորդում է քննադատին առողջ միտքը, քննելի առարկայի ճիշտ և խղճմտավոր հասկացողությունը։ Բայց երբ առողջ դատողության տեղ գործում է կիրքը նախանձը, ատելությունը, անվանարկությունը դեպի հակառակորդի անձնավորությունը,— այդ դեպքում պոլեմիկան դառնում է մի զվելի պամֆլետ և մինչև անգամ դիֆամացիա։ Պ. Հայկունու հոդվածը վերջին տեսակներին պետք է վերաբերել։ Նրա մեջ լիքն են զանազան կոպիտ սրախոսություններ, զանազան փողոցային մասխարություններ և զանազան ցինիկային ակնարկություններ դեպի «Կայծերի» հեղինակի անձնավորությունը։

Այդ բոլորը «Կայծերի» հեղինակի և նրա աշխատության վրա ոչինչ արատ չձգելեն հետո, վնասում է իրեն, կրիտիկոսին, երբ ընթերցողը բացարձակ կերպով նկատում է նրա մեջ կիրքը։ Նույնիսկ խայտառակ էպիդրաֆը, որը իբրև նախերգանք, պ. կրիտիկոսը դրել էր իր հոդվածի ճակատին, պարզ կերպով ցույց է տալիս, թե ինչ հոգուց դրդված դրել է նա իր հոդվածը։

Իմ հոդվածի սկզբում ես ցույց տվի, թե ինչ է կրիտիկան և ինչ պետք է լինի ճշմարիտ կրիտիկոսի պարտավորությունը։ Հայց պ. Հայկունին շեղվում է բոլոր այն պայմաններից, ինչ որ կրիաիկայի գործը պետք է լինի։ Նա չէ քննում «Կայծերի» ամբողջ հյուսվածքը, ուշադրություն չէ դարձնում նրա ընդհանուր