Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իշխանությունների քայքայման և անկման պատճառը դարձան։ Եվ ինքը, հարգելի հեղինակը, այդ նպատակով է գրել իր վեպը, և դրա համար էլ կոչում է նրան «Անդրկովկասյան պատմական վեպ» (Исторический закавказский роман):

Երեսուն թվականների ռուս գրողներից միայն Զուբովի նման մեկը կարող էր տալ մեզ մի այսպիսի աշխատություն, որ պահանջում է բավական ծանոթ լինել երկրի հետ, ուր կատարվել են վեպի մեջ նկարագրված անցքերը,— պահանջում է խորին ուսումնասիրություն տեղային ժողովուրդների կենցաղավարության, բնավորությունների և նրանց միմյանց հետ ունեցած պատմական հարաբերությունների։ Զուբովը իր տեղում բավական ուսումնասիրած էր այդ բոլորը։ Դեռ Պողոս կայսրի թագավորության վերջերում նա եկավ Անդրկովկաս և մնաց այստեղ մինչև Նիկոլայի ժամանակները, և նրա ավելի քան երեսուն տարի կեցությունը Անդրկովկասում առիթ տվեց այդ հարցասեր գրողին ոչ միայն ծանոթանալ երկրի և տեղային ազգաբանությունների հետ, այլ գրեց իր օրերում կատարված ռուսաց արշավանքների և նշանավոր անցքերի պատմությունը թե պարսիկների, թե Վրաստանի և թե կովկասյան լեռնաբնակների վերաբերությամբ։ Նա թողեց բազմաթիվ աշխատություններ, իբրև հարուստ նյութ Անդրկովկասի պատմության համար[1]։ Իր աշխատությունների մեջ, որտեղ հայերի և հայոց երկրի վրա խոսք է լինում, նա միշտ համակրությամբ է խոսում։

Կարդալով «Ղարաբաղի Աստղագետը», ընթերցողը կնկատե այն ջերմ համակրությունը, որ արտահայտվում է հեղինակի յուրաքանչյուր տողից հայոց ժողովրդի և մելիքների վերաբերությամբ։ Իր վեպի մեջ Զուբովը շոշափում է այն զգալի վերքերը, որոնք մեր ազգի պատմական կյանքում շատ անգամ եղել են հայկական իշխանությունների անկման և մահացության պատճառները։ Այդ վերքերն են` անմիաբանությունը և ներքին երկպառակությունը։ Ցույց տալ դրանց վնասակար հետևանքները,— կացուցանում է «Ղարբաղի Աստղագետի» գլխավոր նպատակը։


1 Պլատոն Զուբովի աշխատությունների ցուցակը կարելի է գտնել Մ. Միանսարյանցի բիբլիոգրաֆիայի հետևյալ երեսներում` 362, 678, 736, 745, 756. Biblographia «Caucasica et Transcaucasica». Опыт справочного систематического каталога печатным сочинениям о Кавказе, Закавказье и племенаь, эти края населяющих. Составил М. Миансаров. Том I С. Петербург,

  1. Պլատոն Զուբովի աշխատությունների ցուցակը կարելի է գտնել Մ. Միանսարյանցի բիբլիոգրաֆիայի հետևյալ երեսներում` 362, 678, 736, 745, 756,