Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին դրանք նման լինել Աբովյանի և Ծերենցի դարերով առաջ ապրող տիպերի հետ։ Բացի դրանցից, Պռոշյանցի վեպերը, Աղայանց վեպերը, (բացի «Անահիտից») ժամանակակից կյանքից են առնված։ Իսկ պ. Հայկունին ինքը ասում է, թե «Կայծերը» ժամանակակից վեպ չէ, այլ մի ծրագիր է տաճկահայերի ապագա գործունեության։ Եթե այդպես է, ուրեմն էլ ինչպե՞ս կարելի է, որ դենոր ծնվող ապագա կյանքը իր նոր պայմաններով, իր նոր սերունդով ներկայի նման լիներ։

Այդ հակասությունները պ. Հայկունու հոդվածի մեջ առաջ է գալիս երկու պատճառներից: Նախ, անբարեխղճությունից, երկրորդ տգիտությունից։

Անբարեխղճությունից ասում եմ նրա համար, որ պ. կրիտիկոսը կամենում է ցույց տալ, թե «Կայծերի» մեջ նոր տիպեր չկան, թե Րաֆֆին իր բոլոր տիպերը գողացել է մեր գրականության մեջ արդեն վաղուց լույս տեսած այս և այն վեպից։ Իսկ տգիտությունից ասեցի այն պատճառով, որ պարոն այնքան զարգացում չունի, որ հասկանա, թե ի՞նչ է տիպը կա ի՞նչով է զանազանվում մի տիպ մյուսից։

Պ. Հայկունու տգիտությունը կազատեր իրան, եթե նա այսքանը միայն ասեր, թե «Կայծերի» տիպերը նման են Աբովյանի Աղայանցի, Ծերենցի և Պռոշյանցի տիպերին, բայց նա մի բոլորովին աններելի համեմատություն էլ է անում, որը եթե մատնություն չանվանենք, կատարյալ զրպարտություն է, չարամիտ բամբասանք է։ Ահա նրա խոսքերը.

— «Սպասեցե՛ք, սպասեցե՛ք, պարոններ,— բղավում է պ. Հայկունին,— ես գիտեմ, որ որսորդ Ավոն և ընկ. («Կայծերի մեջ) ուզում են լինել և կարծես թե են նաև մի… մի Միլորդ, մ Ժ… օֆ, մի Կ…իշ, մի Դ…ի et tuti guanti…

Մտածո՞ւմ է պ. Հայկունին, թե ինչ սարսափելի և մեր ամենիս համար անհամակրելի անուններ են թաքնված հիշյալ գլխատառերի տաք…

Եթե «Կայծերի» տիպերը մի—մի Միլորդներ, մի֊մի Ժ…եր Կ…եր, Դ…եր են, ուրեմն և Աբովյանի, Ծերենցի, Պռոշյանցի Աղայանցի տիպերն էլ միևնույնը պետք է լինեն, որովհետև, որպես վերևում ցույց տվինք, պ. կրիտիկոսը «Կայծերի» տիպերի հիշյալ չորս վիպասանների տիպերի մեջ ոչինչ «էական» տարբերություն չէ գտնում։ Արդյոք իր այդ համեմատությամբ պ. Հայկունին Հուդայի համբույրով չէ՞ մերձենում դեպի մեզ հարգել վիպասանները ընդհանրապես և դեպի Րաֆֆին մասնավորապես