Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինձ ասեցին, պ. Հայկունուց հարցրել են, թե ինչո՞ւ եք այդ տեսակ հիմարություններ gրում: Նա առանց կարմրելու (սև երեսի վրա կարմրությունy չէ երևում, պարոնի երեսը բավականին սև է) պատասխանել է. gրում եմ նրա համար, որ Րաֆֆիի գրքերը չծախվեն։

Բոլորովին երեխայություն կլիներ մտածել, որ ոչ թե պ. Հայկունու հոդվածի նման այլանդակ հոդվածը, այլ ծանր, հիմնավոր և ամենազոր կրիտիկան անգամ իր որոտալիք սաստկությամբ կարող կլիներ սպանել ճշմարիտ տաղանդը։ Այլևս ինչ բանաստեղծ կլիներ Րաֆֆին, եթե զոյիլների բարբաջմունքը կստիպեր նրան լսել և նրա գրքերը դեպի փողոցը կնետվեին ընթերցողների լուսամուտներից։ Ազգերի գրականության մեջ հազիվ կարելի է ցույց տալ այս և այն նշանավոր բանաստեղծին որ իր ժամանակին ենթարկված չլիներ անբարեխիղճ կրիտիկոսների հարձակմունքներին։ Բայց դրանով ոչինչ չկորցրին բանաստեղծները, հարձակմունքները ավելի բորբոքեցին նրանց եռանդը։ Թշնամիները կորան, ոչնչացան, անհայտացան մոռացության խավարի մեջ, բայց բանաստեղծի գործը և անունը մնաց անմահ։ Ճշմարիտ բանաստեղծը խիստ հաստատ հավատ ունի դեպի իր կոչումը, և եթե կրիտիկան անիրավացի կերպով է վերաբերվում դեպի նա, դրա փոխարեն նա գտնում է սաստիկ պաշտպանություն ընթերցող հասարակության համակրության մեջ: Եվ այդ համակրությունը վայելում է Րաֆֆին, որի ընդհակառակն, հասարակության անհամակրությունը, կարծեմ իր անձի վրա փորձեց պ. Հայկունին, որպես ինքն ևս խոստովանվում է այդ…

Րաֆֆիին և նրա աշխատությունները քննելը դուրս է իմ հոդվածի նպատակից, բայց այստեղ չեմ կարող մի փոքրիկ նկատողություն չանել։ Տարակույս չկա, որ բանաստեղծը և հասարակությունը պետք է գտնվեն միմյանց հետ թշնամական հարաբերությունների մեջ։ Այդ թշնամությունը ավելի սաստկանում է այն դեպքերում, երբ բանաստեղծը չէ շողոքորթում հասարակության անբարոյական բնազդումներին, հարվածում է նրա մոլությունները, խորտակում, ոչնչացնում է նրա նախապաշարմունքները և զորեղ ձեռքով բարձրացնելով այն կարևոր վարագույրը, որ ծածկում էր ժողովրդի կեղտերը, մերկացնում է նրա այլանդակութունը։ Մեր գրականության մեջ Րաֆֆիի աշխատությունները այդ բնավորությունն ունեն, նրանք սաստիկ կրիտիկաբար են