Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կդուրս գա։ Իմ կյանքում այդ խարդախ ձևը ես ոչ մի կրիտիկայում չեմ տեսել, բացի պ․ Հայկունու կրիտիկայից։ Նրա համար տիպերի տարբերություն չկա։ Ով ինչ խոսում է «Կայծերի» մեջ, ով ինչ միտք է հայտնում, թե լավ, թե վատ—բոլորը հեղինակին է վերաբերում։ Մինչև անգամ քրդերի և թուրքերի հայհոյական խոսքերը հայերի վերաբերությամբ, նրա կարծիքով, Րաֆֆիի բերնից են դուրս գալիս։

Ահա մի օրինակ․

«Ընթերցող, պ․ Րաֆֆիի հափշտակված է ամբոխով․ նա նրանում գտնում է մեծ զորություն և բավականում։ Շատ սիրուն։ Բայց, ահա, միևնույն պ․ Րաֆֆին գտնում է նույնպես, որ հայր (ամբոխը) մի կույր հավի սիրտ չունի (եր․ 350), որ հայը աղբի ջրաղաց է, պետք է գցել նրան մի տոպրակի մեջ և խփել պատին, որ երկու աչքերն էլ կուրանան» (եր 105)։

Պ․ Հայկունու զրպարտությունները ցույց տալու համար, ես ամբողջապես կբերեմ «Կայծերից» այն կտորը, որտեղից նա առել է վերոհիշյալ խոսքերը։

«Պատահում էին այնպիսի դեպքեր (ասում է Ֆարհադը) և այդ դեպքերը կրկնվում էին խիստ հաճախ։ Ամեն երեկո, երբ (հայ) աշակերտները դպրոցից վերադառնում էին իրանց տները, մահմեդականների փողոցներից անցկենալու ժամանակ, հավաքվում էին թուրերի, պարսիկների երեխաները և ծեծում էին հայ երեխաներին։ Ես մինչև այսօր չեմ մոռացել մի երգ, որ հնարել էին նրան և մեզ տեսնելու ժամանակ երգում էին։ Նրա բովանդակությունը մոտավորապես այս էր․ «Հայը աղբի ջրաղաց է, պետք է գցել նրան տոպրակի մեջ և խփել պատին, որ երկու աչքերին էլ միասին կուրանան…» Մենք ուրախ էինք լինում, երբ մեր վիրավորանքը վերջանում էր այդ նախատական խոսքերով։ Բայց նրանք ծեծում էին մեզ։ Աշակերտները գանգատվում էին իրանց ծնողներին, բայց ի՞նչ կարող էին անել ծնողները։ Մեծերը ծեծվում էին մեծերից, իսկ փոքրները՝ փոքրներից…»(եր․ 105)։

Հիմա նայեցեք, պ․ Հայկունին թուրք և պարսիկ երեխաների վարմունքը, նրանց հայհոյանքը վերագրում է «Կայծերի» հեղինակին և ասում է, թե Րաֆֆին հայ ամբոխին աղբի ջրաղաց է կոչում և այլն։

Պ․ Հայկունին ոչ միայն «Կայծերի» մեջ գործող անձիքներին նույնացնում է հեղինակի անձնավորության հետ, այլ նրանցից