Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նախարարների մեջ խռովություններ, եկեղեցականն էր նրանց մեք հաշտեցուցիչ տարրը։ Եթե լինում էին թշնամու հետ պատերազմներ, եկեղեցականն էր ոգևորում ժողովրդին կռվելու, քաջությամբ կռվելու և պաշտպանելու իր հայրենիքը։ Եթե որևիցե թագավորի հետ պետք էր խաղաղության դաշն կապել, եկեղեցականն էր դեսպանախոսության գնում։ Եթե հայրենիքին վտանգ էր սպառնում և ուրիշ թագավորներից պետք էր օգնություն խնդրել, եկեղեցականն էր միջնորդ դառնում։ Մի խոսքով, բարձր հոգևոր կառավարությունը խիստ սիրտ կերպով կապված էր թագավորի իշխանության հետև երկու ներդաշնակ ուժեր միացած մի ամբողջության մեջ, լծորդաբար առաջ էին տանում պետության կառավարությունը։

Այս ամենը, ինչ որ գործում էր եկեղեցականությունը, բոլորովին ընդդեմ էր նրա կրոնական բնավորությանը։ Բայց մեր եկեղեցականությունը այն ժամանակ մի նշանավոր բացառություն էր կազմում ամբողջ քրիստոնեական աշխարհում,— նա կատարյալ ժողովրդական էր, նա միացնում էր իր մեջ հոգևոր և նյութական կյանքը՝ իրական աշխարհը և երկինքը։ Իսկ այժմ…»։

Այժմ, ցույց է տալիս Ասլանը, որ այժմյան եկեղեցականները շեղվել են իրանց նախնական դրությունից։ Բայց պ. Հայկունին, նախնի եկեղեցականների վերև հիշած բոլոր արժանավորությունները, նրան բոլոր լավ առանձնահատկությունները մի կողմ դնելով, «Մեղուի» և «Մշակի» կրոնական հարցն է ներս շպրտում «Կայծերի» քննության մեջ։ Նա աշխատում է ցույց տալ, իբրև թեև Րաֆֆին (դարձյալ Րաֆֆին) ասած լինի, թե նախնի եկեղեցականության առավելությունը միմիայն նրանումն էր, որ նրանք ամուսնացած էին, իսկ այժմյանները կուսակրոն են։ Եվ օր «Բոքլին» իրան օգնության կանչելով, աշխատում է սխալ համարել այդ կարծիքը և խորհուրդ է տալիս Րաֆֆիին գնալ պատմությունը նորիցո ւսումնասիրել և առանց պատմություն սովորելու, պատմական քննությունների մեջ չմտնել։

Նա հետևյալ խոսքերով պահանջում է «Կայծերի» հեղինակից որ ցույց տա, թե ե՞րբ, ո՞ր դարում և ո՞ր հոգևորականները իրանց կաթողիկոսական և եպիսկոպական աթոռների և բարձերի վրա բազմած ժամանակ իրանց հետ աթոռակից և բարձակից ունեին իրանց սիրասուն կեսերին` կնիկներին»։

Թեև իր վեպի քննության նպատակից բոլորովին դուրս է, այս տեսակ եկեղեցական վիճաբանությունների մեջ մտնել, բայց