Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աշակերտներից մեկը։ Նա հայտնի է, ոչ միայն իբրև մի ուսյալ և լավ եկեղեցական, այլև որպես հեղինակ զանազան գրքերի: Ոչ ոք նրա չափ չէ ուսումնասիրել և չէ հավաքել մեր ժողովրդական ավանդությունները, սովորությունները, մեր նախապաշարմունքները և մեր թե վանքերում և թե կյաևքի մեջ կատարվող սնոտիապաշտությունները։ Նա տվեց մեզ, բացի զանազան պարբերական թերթերի մեջ հրատարակված հոդվածներից և չորս ամենահետաքրքիր գրքեր[1], որոնք խիստ հարուստ գանձ են մեր հնագետների հետազոտության համար։

Ահա թե ինչ է դրում հայր Սրվանձտյանցը միևնույն սուրբ Տիրամոր վանքի մասին, որի տոնախմբության հանդեսը իր «խեղճերով.» և «ընկավորներով» նկարագրված է «Կայծերի» մեջ։

Խոսելով այն բանի վրա, թե վանքերից շատերը սկզբում մեհյանների տեղեր լինելով, մինչև այսօր մնացել են նրանց մեջ կռապաշտական սովորություններ, հայր Սրվանձտյանցը շարունակում է.

«Իբրև օրինակ խոսենք Խաթուն Տիրամոր վրայոք. Վանեն դեպի հյուսիս իբր ութն ժամու չափ հեռավորությամբ, Բզնունյաց ծովուն ափը, բարձրադիտակ դիրք մը ունի այս վանքը և քանի մը տուն հայ գյուղացիք կը բնակին անոր շուրջ. ծովն իր երկայնությամբ կը տարածի ասոր առջևը, և իր եղջերաձև սպառվածքը սույն դարևանդին ոտներուն ներքևն է, ուստի կընդունի իր մեջ Բանդիմահույի գետը, որ է ձկանց առուն, իր առջև կերևի Արճեշ քաղաքը, տակավին շեն իր պարիսպներով, դռներով, շուկաներով, եկեղեցիով և մինարայով մը, զոր շրջապատած է ծովուն ջուրը և դարձուցած է կղզի մը, բայց անբնակ…

Այս վանքը գերեզման մը ունի իր տաճարին մեջը և կսեն թե աստվածածնի հագուստներեն մաս մը զետեղված է հոն։ Այս գերեզմանն է, որ կերդնուն «Խաթուն Տիրամոր» անունով, այն անունով օրհնություն և անեծք կուտան և շատ հրաշալի է. հոն կուգան ոչ միայն Վանա բոլոր գավառաց կողմերեն, այլև Պարսկաստանի և Երևանի ոչ Նախիջևանա գավառներեն ամեն տարի բազմաթիվ ուխտավորները։ Ուրուկներու[2] ժողով մր կա անպակաս այստեղ, որ զանազան աշխարհներն կուգան և քանի մը

  1. «Գրոց—Բրոց2 «Հնոց—Նորոց»3, «Մանանա»4, «Թորոս աղբար»։
  2. Ուրուկ նույն նշանակությունն ունի, որ ռուսերեն ասում են урод: Ուրուկ ասում են բորոտներին, հաշմանդամներին, մարմնի հրեշավոր այլանդակություն ուներողներին: