Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարի կը ծառայեն, կաղոթեն ու գյուղացիներեն կը ղրկվեն այս և այն գավառների ժողովք ընելու, բերելու գիրենք ղրկողին, վասնզի գյուղացիք բաժին ըրած են իրենց վրա, մեկը՝ Վան քաղաք անոր շրջապատի գյուղորայք, մեկը՝ Բաշլագան, մեկը՝ Պարսկաստան, մեկը՝ Մուշ, մեկը՝ Տիգրանակերտ, մեկը՝ Պայազիտ, մյուսը Երևան, մինչև Կարնո և Ախալցխայի կողմերը և այլն։ Ամեն տարի իրենց մարդ կերթա շրջելու և հանուն տիրամոր եղած խրատումները թե մոմ, թե խունկ, շուշփա, խաչ, դրամ, կանանց խամրած արծաթի զարդերը, մատաղցու կենդանիք, մանավանդ «տիրամոր նշան» ունեցող կով և եզ, որոնց ճակատին վրա ճերմակ նշան մը կլինի, կը բերեն և այդ գյուղացիք կը տիրեն։

Ուրուկները հետզհետե կառողջանան և կերթան, ոմանք այն նույն կը մնան և հոն կը մնան։ Այսպիսիք կանվանին «տիրամոր խեղճ» և իրենց ախտի անունն է «տիրամոր յարա»»[1]։

Վանքի տոնախմբության հանդեսի մասին մի համառոտ նկարագիր տալուց հետո հայր Սրվանձտյանցը շարունակում է.

«Այս տոնը կանվանեն «ասպարածնի տոն» և գյուղն ու վանքը մեկ անոնով «ասպարածին» կանվանեն, այնինչ զաստված՝ տապած և աստվածածին՝ ասպածածին կարտասանեն վանցիք, միայն այս տեղին ասպարածին անունը կուտան կամ Խաթուն տիրամեր:

Արդ, այդ գիրքը, այդ արարողությունք, այդ անունը արդյոք հնախուզաց համար նոր լույս մը չընծայեր թե քրիստոնեութենեն առաջ ի՞նչ վայր է եղել դա։

Եվ մի՞թե Մշո սուրբ Կարապետի վանքը իր վարդավառի ասնովը Զենովբի գրածին համեմատ նախնի գիսանյանց և վահանյանց տոնր չե՞ն հիշեցներ. ինչպես նաև հոն մինչև ցայսօր Աշտիշատ ուխտի երթալը նույն օրը… Սույնպես և Անձևացյաց գավառի մեջ Հոգվոց վանից Դարբնաքարերուն[2] ականջ դնել, կռանի

  1. Տիրամոր յարա նշանակում է տիրամոր վերք, խոց, բորոտություն:
  2. Հոգվոց վանքի դարբնաց քարի մասին ընդարձակ գրում է Խորենային ս. Տիրամոր պատկերի պատմության մեջ և հիշում միևնույն կախարդական արարողությունները, որ այնտեղ կատարվում են և մեր օրերում: «Ես եկա (Բարթողիմեոս առաքեալ) յաշխարհն Անձավացեաց՝ ի համբաւ քարի միջոց շանզի դևք բազումք բնակեալ էին անդ, պատրէին զմարդիկ տեղվոյն՝ ստանալ յայնմ տեղվո է դեղս ախտական առ ի կատարել զպղծութիւնս ախտից, կռանա ձայնս դարբնից ահավոր հրաշիվք արհավիրս գործեին, յորս մարդիկ աշխարհեն սովորեալք՝ անդ առ քրային դեգերէին, առեալ ի չաստվածոցն ծրարս թարախածոր ի պատիրախտիցն… և անուանէին զանուն տեղվոյն այնորիկ դարբնոց քար: Հասեալ սուրբ առաքեալն Աստուծոյ անդ՝ հալածեաց զդարբինսն և զկորան: