Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գիծը հենց բուրժուազիայի պրոգրեսիվությունն էր, այսինքն` ֆեոդալիզմի դեմ մղվող նրա պայքարի չլուծվածությունը, անավարտությունը»: «Ժողովրդական շարժումը գլխավոր, պատերազմով շոշափված երկրներում այն ժամանակ իր տնտեսական և դասակարգային բովանդակությամբ համադեմոկրատական. այսինքն` բուրժուա-դեմոկրատական շարժում էր»[1]:

Րաֆֆու գործունեության ժամանակաշրջանում հայ ժողովուրդը գտնվում էր ծանրագույն պայմաններում։ Ցարիզմի քաղաքական-գաղութային ռեժիմը, ֆեոդալական շահագործական սիստեմը, վաշխառվի լուծը, կալվածատիրոջ մտրակը դեմոկրատական լայն խավերին հասցրել էին ծանր կացության։ Ավելի դաժան ավելի ողբերգական էր հայ ժողովրդի վիճակը թուրքական ֆեոդալական-բեկական և պարսկական տիրապետության տակ: Տնտեսական ու սոցիալական անօրինակ շահագործման և ճնշման, թալանի, կողոպուտի, անվերջ կամայականությունների սուլթանական ռեժիմը արնաքամ էր անում ամենից առաջ հայ աշխատավոր գյուղացիությանը, հայ ժողովրդին։ Ճորտատիրության, մարդավաճառության, բռնության թուրքական-ֆեոդալական աշխարհը ճզմում, արյունալի կրնկի տակ էր պահում հայ ժողովրդին, քուրդ, եզիդի, Թուրքիայում իրենց թշվառությունը քարշ տվող նաև մյուս ժողովուրդներին։ Ռայայի, ստրկի վիճակը ազգային լեզվի, ազգային կուլտուրական գործոնների անվերջ դիսկրիմինացիան տարբեր ժողովուրդներին միմյանց դեմ հանելու պրովոկացիոն քաղաքականությունը Թուրքիան այդ ժոxովուրդների համար դարձրել էին նրանց ոչնչացման երկիր:

Ֆեոդալիզմի դեմ մղվող պայքարում հայ իրականության մեջ ձևավորում են բուրժուական-լիբերալ և գյուղացիական ռևոլյուցիոն-դեմոկրատական ուղղությունները։ Ռևոլյուցիոն-դեմոկրատական ուղղության գլուխն է կանգնում Միքայել Նալբանդյանը։ Հայ գյուղացիությունը ֆեոդալական կեղեքումներին և ազգային ճնշումներին պատասխանում է բազմաթիվ ելույթներով։ Հայաստանում և նրա սահմաններից դուրս լայն արձագանք է գտնում 1862 թվականին տեղի ունեցա Զեյթունի ապստամբությունը։

Րաֆֆին, իր ապրած դարաշրջանում, կանգնեց ինչպես հայ հասարակության սոցիալական ներքին կյանքի երևույթների, այնպես էյ հայ ժողովրդի ազգային ազատագրական հարցերի առաջ։

Րաֆֆին ինքը հետևյալ կերպ է բնութագրել իր ապրած օրերը. «Պուբլիցիստիկան և բելետրիստիկան ձեռք ձեռքի տված էին ընթանում։ Վիպասանը նկարում էր պատկերներ ժողովրդի կյանքից, ցույց տալով նրա տգեղ այլանդակությունները։ Տնտեսագետը հարվածում էր անխիղճ վաշխառվի և հարստահարի կապիտալիստի հարաբերությունները մշակ դասի հետ։ Մորալիստը խորտակություն էր այն սև նախապաշարմունքները, որ ծանրացած էին ամբոխի հոգու վրա, և մատուցանում էր բարոյական նոր սնունդ։ Առողջ խոսքը բխում էր կենդանի աղբյուրից և տարածում էր դեպի ամեն կողմ նոր մտքեր։ Կրիտիկական ոգին գործում էր իր անխնա անգթությամբ։ Նա մտնում էր հեղինակի կաբինետը, վաճառականի խանութը, արհեստավորի գործարանը, ծառայողի ատյանը, գյուղացու խրճիթը, մեծատան սալոնը, վարժապետի դպրոցը, կղերի մենարանը,- մի խոսքով, կյանքի բոլոր

  1. Վ. Ի. Լենին, Երկեր, հատ. 21, էջ 175-176, Երևան, 1950 թ.: