Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց քանի` հարյուր տներ այդպես հաճախ`
Անհետանում են ամենայն տարի...»[1]


Պարսկաստանի իրականությունը խորապես ճանաչող Րաֆֆին ամենից առաջ քննադատում է ֆեոդալիզմը: «Պարսկաստա՛ն... դա մի կորստաբեր երկիր է,- գրում է նա: -Այստեղ բռնակալի երկաթյա գավազանը ավելի բարբարոսաբար ներգործում է, քան թե մի այլ աշխարհում, Այստեղ ստրուկների աչքերից արտասուքը երբեք չէ չորանում»[2]: Նա ուղղակի մատնանշում է, թե ի՞նչ է ֆեոոդալիզմը իրականում. -«Պարսկաստանի հողը, որ արդար իրավունքով պիտի բաժանված լիներ հասարակ ժողովրդի մեջ, տակավին հին կալվածատիրական ժառանգությամբ, մնացել է խաների, բեկերի, մոլլաների և ազնվականների ձեռքում. և ստրուկը, հողի մշակը զուրկ է որևէ վաստակից»[3]:

«Սալբի» վեպում Րաֆֆին ցույց է տալիս ճիշտ նույն ֆեոդալական հասարակության տիրող խավերի ներկայացուցիչներին՝ պարսից խանին, հայազգի Ռեռ Վասակյանին, տեր Մարկոսին, նահապետական նախապաշարմունքներին և սնոտիապաշտություններին գերի դարձած բազմաթիվ մարդկանց կերպարներ, որոնք բոլորն էլ տիրապետող, բայց մահվան դատապարտված հասարակարգի արգասիք էին:

Ֆեոդալական դաժան շահագործման ցայտուն նկարագիրն է տալիս Րաֆֆին նաև «Սալբի» վեպից հետո գրված մի շարք պատմվածքներում, բացահայտելով Պարսկաստանում թագավորող խանական կամայականությունների, անօրենությունների, գյուղացու շահագործման, կալվածատիրական սոսկալի հարկերի ամբողջ պատկերը: Սոցիալական ու ազգային ճնշման ու շահագործման ցնցող վավերագրեր էին հեղինակի այդ պատմվածքները -«Գեղեցիկ Վարթիկը», «Մի օրավար հող», «Անբախտ Հռիփսիմեն», «Կուսագրություն» և այլն։ Բոլոր այդ պատմվածքներում վերջաբանը ողբերգական է, ինքնասպանությունը և սպանությունը գեղջուկի և գեղջկուհու դառը ճակատագիրն է, իսկ եթե պատահում է, որ գյուղացի երիտասարդն ու աղջիկը անձնապես երջանկանում են, խանը, դրա դիմաց, այրում է ամբողջ գյուղը, ըմբոստ զույգից վրեժ է առնում, հրդեհի ճարակ դարձնելով «խեղճ շինականների խրճիթները»։ Պառավ գեղջկուհին, ծանր հառաչելով, այսպես է խոսում.-«Ի՞նչ է մեր կյանքը... Ի՞նչ բանի պետք է նա... միայն նրա համար պիտի ապրինք, որ տունով, տեղով, որդիներով և աղջիկներով բանենք և գործենք խանի համար... Մեզանից ավելի բախտավոր չե՞ն արդյոք վայրենի անասունները, նրանք խան չունին, բեկ չունին, աղա չունին, նրանք ազատ են, նրանց առաջ միշտ բաց է աստուծո սեղանը...»[4]:

Րաֆֆին ասպարեզ է հանում դեռևս Պարսկաստանում գրած «Հարեմ» վեպը (առաջին մասը)։

Այդ վեպը գաղափարական մի նոր հարված էր Պարսկաստանում և առհասարակ արևելյան երկրներում տիրող ֆեոդալական բռնակալական կարգերին: Հեղինակն իր վեպի հիմքում գրել է հատկապես բռնության սիստեմի նկարագրություն,

  1. Րաֆֆի, Երկերի ժողովածու, ութերորդ հատոր, էջ 16 և 20, Երևան, Հայպետհրատ, 1957 թ.:
  2. Րաֆֆի, Երկերի ժողովածու, առաջին հատոր, էջ 54, Երևան, Հայպետհրատ 1955 թ.:
  3. Նույն տեղը, էջ 56։
  4. Նույն տեղը, էջ 495։