Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մինչ ե՛րբ դու այդպես
Ինձ պիտի տանջես.
Մինչ ե՞րբ, դու՛ ճրա՛գ —
Այրվող թիթեռն՝ ես։

Ե՛կ առ իս, ե՛կ առ իս.
Գոնյա՛, ա՛ռ հոգիս.
Սիրով կբաշխեմ՝
Քեզ իմ հրեշտակիս:

Գուցե քե՛զ համար՝
Գրիչն արդար՝
Ինձ նշանակեց —
Զոհվել չարաչար։

Ասա՛, դո՛ւ, Լոկմա՛ն,
Գիտե՞ս դու դարմա՛ն
Սիրահար սի՛րտը
Բուժելու միայն։

— «Ո՜հ չունի՛, չունի՛ ,
Նա դարման չունի։
Սիրահար սրտին՝
Սե՛րը դեզ կանի»։

Սուրբ ես դու ո՜վ սեր՝
Քեզ ստեղծող տեր —
Երկնից և երկրի՝
Արեց հեր և մեր։

Ես էլ քո պաշտոն՝
Առի անտրտունջ,
Միշտ սերը պաշտել
Մինչև վերջի շունչ։

Է

Անհավատ Դաստիարակչուհին

Կյուրակեմուտ իրիկու՛ն էր։ Մահտեսի Ավետիսը յուր մոր հետ գնացել էին ժամ, բայց նրա կինը տիկին Սկուհին՝ յուր քրոջ — օրիորդ Սալլաթինի հետ մնացել էին տանը, որովհետև, այդ երկրի