Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քեզ օ՜ր կասեմ, քաղցր օ՜ր, օ՜ր
Քեզ о՜ր կերգեմ մեղմ ձայնով,

Աչքդ փակիր, իմ աղավնյա՛կ.
Ա՛յդ աչքերդ վառվռուն,
Քաղցր քունը վերադ սփռե`
Տուր թևիկները նախշուն։

Աչքդ փակի՛ր, իմ սիրեկան.
Քնե՜, որ շուտ մեծանաս.
Քո վատաբախտ ծնողաց համար
Խելոք տղա դու դառնաս։

Երբ մեծացար, իմ նազելի
Մանուկ եղար դու քնքուշ,
Տերտերի մոտ կուղարկեմ քեղ
Սերտել տաղեր, երգ անուշ,

Քեզ կսորվեցնե տեր հայրիկը՝
Սաղմոս, ժամագիրք, Նարեկ
Փառաբանել աստծո անուն`
Ամբողջ գիշեր ու ցերեկ։

Երբ որ ծաղկին սև մորուքով`
Այդ լուսափայլ լիքը թշեր,
Անապատը կուղարկեմ քեզ,
Ճգնել անդ օր ու գիշեր։

Քնե՛, քնե՛, սիրուն որդյակ,
Քո մոր սրտին մխիթար.
Քնե և շուտ մեծացիր դու,
Ինձ քո ձեռքով հողը տար,

Այդ հրեշտակի սուրբ լեզվովդ
Աղոթք կարդա ինձ վըրա,
Տերը շուտ կլսե քեզ,
Տատիդ հոգվո ճարն արա՛,

Իմ հոգվույս դու նվիրե
Քո առաջին պատարագ,
Որպես Բիթին[1] արյուն ծովեն,
Ինձ մեղքից փրկե, որդյակ

  1. Հուրի Խան-Դայան օրորոցից պատրաստում է յուր թոռան ապագան. նա որ առաջ ցանկանում է, որ յուր թոռը լինի մի քահանա, մի ճգնավոր, նորոգեր տեր-Առաքելենց տոհմի դևտական կարգը և հիշելով այն ավանդությունը, որ գրված տեր Հուսկան որդի սուրբ Ստեփանոսի մասին, թե ինչպես նա յուր առաջին և միակ պատարագը նվիրելով ազատեց Բիբին - թավրիզեցի պոռնիկ կնոջ - արյան ծովից, այսինքն յուր մեղքերից, Հուրի Խան-Դայան ևս ցանկանում է, որ յուր թոռը ևս քահանա լինելով յուր առաջին պատարագը նվիրեր նրա մեղքերի թողության համար: