Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իբրև լուսավորիչ, երիտասարդ Րաֆֆին կրում է իր վրա ամենից առաջ Խ. Աբովյանի և Մ. Նալբանդյանի ազդեցությունը: Լուսավորականությունը, որ պես գաղափարախոսություն և որպես շարժում, խոշորագույն երևույթ էր ռուս, իրականության, նաև հայ հասարակության կյանքում: Րաֆֆին ժառանգում է Խ. Աբովյանի տրադիցիաները, մեծ լուսավորչի հայացքները նոր, աշխարհիկ լեզու և աշխարհիկ կուլտուրա ստեղծելու վերաբերյալ ինքը ևս ջերմորեն ու եռանդագին կերպով կենսագործում է իր պայծառ, նախորդի մտքերը: «Սալբի» վեպը 1855 թվականին սկսած Րաֆֆին, հետագայում, վերամշակելով այն, աչքի առաջ է ունեցել «Վերք Հայաստանին» «Հյուսիսափայլ» ամսագիրը, նրա մեջ նալբանդյանական ուղղությունը, թևավորում է Րաֆֆուն: Միջնադարյան խավարի, տգիտության, «մահահրավեր թմրության» դեմ կռվող Րաֆֆին ուղղակիորեն Նալբանդյանի աշակերտն է: Աբովյանից ու Նալբանդյանից Րաֆֆուն անցել է վառ, հայրենասիրությունը, սերը դեպի սեփական ժողովրդի ստեղծած արժեքները: Ակնհայտ է Րաֆֆու հոգևոր ամուր կապը Մովսես Խորենացու, Եղիշեի և մյուս հին լուսավորիչների հետ:

Սակայն Մ. Նալբանդյանի ազդեցությունն ավելի խորն է և բացահայտ: Թե՛ ֆեոդալիզմի քննադատությամբ, թե՛ գյուղացիական հարցը արծարծելիս, հնի դեմ նորի մղած պայքարի պաշտպանությամբ, ինչպես նաև Արևմուտքի բուրժուական պետությունների նվաճողական քաղաքականության իր մերկացումներով, վերջապես իր լուսավորականությամբ, Րաֆֆին շարունակում է «Մեծ տղամարդի» Նալբանդյանի գաղափարական գործը, 1867 թվականին, «Սալբիի» ընծայականում Րաֆֆին գրում է.-«...Քանի կա և կապրի հայոց լեզուն և գրականությունը, Մ. Նալբանդյանցի անմահ հիշատակը միշտ կունենա յուր գդալի համակրությունը որ ամեն մի հայի սրտում մինչև դարերի վերջը»: Նամակներում նա վերստին անդրադառնում է Նալբանդյանին. «...ազգային այդ թանկագին Զոհի ցավալի մահը նկարագրելու համար՝ հռչակավոր Հյուգոյի գրիչն պետք է, և Ապովյանի վառված, կրակված սիրտն»[1], Նալբանդյանին Րաֆֆին ոտանավոր է նվիրում «Ազատություն» բանաստեղծության ազդեցությամբ ինքը ևս չափածո գործեր է գրում, թե՛ 1860-ական և թե՛ հետագա թվականներին Րաֆֆին հաճախ դիմում է Նալբանդյանի մտքերին, Մ. Նալբանդյանի միջոցով, նաև ուղղակիորեն Րաֆֆին կուրացնում է ռուս լուսավորիչների հայացքները, երիտասարդական տարիներից կապված լինելով Պուշկինի, Նեկրասովի, Տուրգենևի ստեղծագործության հետ: Րաֆֆին բարձր առաքինություն է համարում Դոբրոլյուբովի, Տուրգենևի, Չերնիշևսկու երկերի ընթերցումը և «Թաթոսներ» պատմվածքում կծու ծաղրում է նրանց որոնք երես են թեքում այդ հեղինակներից: Րաֆֆին ասում է. «Անհերքելի է որ մեր մտավոր զարգացման և ռուսների մեջ կա մի ներքին կապ, 40-60 թվականները տվեցին Ռուսաստանին իր ամենաերևելի գրողներին»[2]: Հարգանքը, մեծ զգացումով է վերաբերվել Րաֆֆին Հոմերոսին, Շեքսպիրին, Գյոթեին, Շիլլերին: Նրա վրա իր ներգործությունն է ունեցել լուսավորիչ Ռուսսոն, նա ողջունում է «Վոլթերի, Ֆեյերբախի, Լուի Բլանի, Պրուդոնի, Կաբեի մուտքը նաև

  1. Րաֆֆի, Երկերի ժողովածու, տասներորդ հատոր, էջ 524, Երևան Հայպետհրատ, 1959 թ.։
  2. Րաֆֆի, Երկերի ժողովածու, իններորդ հատոր, էջ 460, Երևան, Հայպետհրատ, 1958 թ.։