Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԺԴ

ԽՈՐՀՈՒՐԴ

— Ա՛յ տղա, Մխո՛, Խաչո՛,— ձայն տվեց մահտեսի Ավետիսը յուր ծառաներին.— շունը հաչո՛ւմ է, դուռը զարկո՛ւմ են, գնացե՛ք բա՛ց արեք. երևի հյուրերը գալիս են։

Մահտեսի Ավետիսը ինքը ընդառաջ դուրս եկավ մինչև բակը, և բարևեց եկող հյուրերը, որ փաթաթված իրանց թանձր ապաների մեջ, ծանրաքայլ և ուռած՝ առաջ էին գալիս։ Նրանք ներս մտան իրանց համար պատրաստված սենյակը. ամենից առաջ երկու քահանա «բարի ողջույն» ասելով նստեցին սենյակի բարձր և պատվավոր տեղում. նրանց մոտ նստեց տանուտերը, այնուհետ և մնացածները, իրանց փառքի ու աստիճանի հարմար բարձի տեղ գտնելով, «բարի իրիկուն» ասելով, զուգահեռաբար շարվեցան և սենյակի պատերի չորս կողմով։