Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մահտեսի Ավետիսը, որ դեռ ոտքի վրա էր կանգնել — նրանց սպասին` քահանաների թույլտվությամբ նստեց բոլորից ներքև, և յուր երկրի սովորության համեմատ` սկսեց կրկին ողջունել նրանց գալուստը.

— Բարով եք եկել, հազար բարով... իմ աչքի և իմ գլխի վրա... Տերն մեր Հիսուս Քրիստոս ձեզ մեր դրկիցությունից միշտ անպակաս անե, որ այսպես միմյանց հետ սեր վայելենք, բարիին ուրախանանք և չարին տրտմենք, միշտ միաբան և միահոգի լինինք` որ միմյանց թև ու թիկունք դառնանք։

Մահտեսի Ավետիսը դեռ շատ պիտի երկարեր յուր այդ սերտած խոսքերը, եթե մյուս կողմից նրան չընդհատեր տեր Մարկոսը, ասելով.

— Աստված բարին տա, Մահտեսի, թե աստվածդ կսիրես ասա մի տեսնենք, թե դարձյալ ի՞նչ փորացավ ունիս. քո մեզ այստեղ հրավիրելը առանց պատճառի չէ... օրհնած, լա՛վ է, որ դու էլ մեզ մտաբերեցիր, «սատանայի աչքը քո՛ռ». գիտես ինչ. մեծ զատկին